USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook–ը գտել է, թե ինչպես դրամայնացնել սպամը

24.12.2012, 14:26
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հաղորդագրությունների վճարովի ուղարկման գործողություն է թեստավորում, տեղեկացնում է eWeek–ը` հղում անելով պաշտոնական կայքին, հաղորդում է Сnews.ru–ն։
Facebook–ը գտել է, թե ինչպես դրամայնացնել սպամը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հաղորդագրությունների վճարովի ուղարկման գործողություն է թեստավորում, տեղեկացնում է eWeek–ը` հղում անելով պաշտոնական կայքին, հաղորդում է Сnews.ru–ն։

2010թ.–ին Facebook ընկերությունը «Հաղորդագրություններ» բաժնում «Այլ» ծրար ավելացրեց, որը նախատեսված էր անծանոթ օգտատերերի կողմից ուղարկած հաղորդագրությունները պահելու համար։

Զտման երկու ռեժիմ է առաջարկվում` «Հիմնական զտում» և «Խիստ զտում»։  Առաջին դեպքում օգտատերն ընկերների և այն օգտատերերի հաղորդագրությունները կտեսնի, որոնց նա կարող է ճանաչել` ներառյալ ընկերների ընկերներին։ Երկրորդ դեպքում այն մարդկանց կողմից ստացված հաղորդագրություններն են, որոնք կարող են հետաքրքիր լինել օգտատերին, նա կստանա «Այլ» ծրարը։

Այժմ Facebook–ն անծանոթ մարդկանց հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է ընձեռում այն պայմանով, որպեսզի այդ հաղորդագրությունները հայտնվեն «Ստացված», ոչ թե «Այլ» ծրարում։

Նման հաղորդագրության արժեքը կազմում է 1 դոլար։ Նոր գործողությունը փորձելու հնարավորությունն ընձեռված է ԱՄՆ–ի Facebook–ի օգտատերերին` շաբաթական մեկ վճարովի հաղորդագրության սահմանափակումով։

Ըստ Facebook–ի ներկայացուցիչների` կողմնակի օգտատերերի հաղորդագրության դիմաց վճարելու անհրաժեշտությունն առավել արդյունավետ միջոց է սպամի դեմ պայքարելու համար։ Մյուս կողմից, եթե ուղարկողի համար կարևոր է անծանոթ օգտատերին հաղորդագրություն հասցնելը, նա պատրաստ կլինի դրա դիմաց սիմվոլիկ գումար վճարել։

Ըստ դիտորդների` նոր գործողությունը կոչված է 1 մլրդ օգտատերերով սոցիալական ցանցի եկամուտի ևս մեկ աղբյուր դառնալ։ –0–