Facebook-ի խմբերի մասնակիցները կտեսնեն իրենց հրապարակումների ընթերցողների ցուցակը
13.07.2012,
14:47
Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը խմբերի մասնակիցներին հնարավորություն կտա տեսնել այն օգտագործողների ցուցակը, ովքեր կարդացել են նրանց հրապարակումները, հայտնում է digit.ru-ն՝ հղում անելով Facebook-ի կորպորատիվ բլոգին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը խմբերի մասնակիցներին հնարավորություն կտա տեսնել այն օգտագործողների ցուցակը, ովքեր կարդացել են նրանց հրապարակումները, հայտնում է digit.ru-ն՝ հղում անելով Facebook-ի կորպորատիվ բլոգին։
Խմբի յուրաքանչյուր գրառման կողքին, օրինակ, կլինի նշում՝ «Կարդացվել է երկու օգտագործողների կողմից» («Seen by 2»), որը սեղմելիս հնարավոր կլինի ծանոթանալ այդ հրապարակումն ընթերցած օգտագործողների ցուցակին։
Արդյունքում գրությունը հրապարակած օգտագործողը կարող է հետևել, թե հասցրե՞լ են, արդյոք, խմբի անդամները ընթեցել այն։ «Ընթեցվել է բոլորի կողմից» («Seen by everyone») առանձին իրազեկումը կօգնի հավաստիանալ, որ հրապարակումը տեսել են խմբի բոլոր մասնակիցները։ --0--