USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ուժի մեջ է մտել հայկական ԶԼՄ-ների հեղինակային իրավունքները կարգավորող օրենքը

18.11.2013, 15:45
Հայաստանում ուժի մեջ են մտել «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորում։
Ուժի մեջ է մտել հայկական  ԶԼՄ-ների հեղինակային իրավունքները կարգավորող օրենքը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ուժի մեջ են մտել «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք նախատեսում են ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների օրենսդրական կարգավորում։

Առաջին անգամ հանրապետությունում փորձ է արվում դիմել տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ–ների հեղինակային իրավունքների պահպանման խնդրին։

Օրինագիծը մի շարք կանոնների պահպանում է ենթադրում։ Առաջին հերթին տեքստի վերարտադրումը «պետք է կատարվի նպատակներն արդարացնող ծավալներով»։ Խոսքը վերաբերում է նրան, որ վերարտադրվող տեքստը չի արտացոլել սկզբնաղբյուրի նյութի ողջ բովանդակությունը, որպեսզի ընթերցելիս պահպանվի սկզբնաղբյուրին դիմելու անհրաժեշտությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Օրինագծում նշվում է, որ նյութի վերարտադրումը չպետք է բացասական ազդեցություն ունենա սկզբնաղբյուրի ընթերցողների քանակի վրա։ Ամբողջ ծավալով նյութերի վերարտադրումը հնարավոր է միայն իրավատիրոջ  թույլտվությամբ` անվճար կամ որոշակի հոնորարի դիմաց։

Ինչ վերաբերում է լրատվական նյութերին, ապա դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք նյութի մեջ փաստերը հատուկ կերպ են ներկայացված։

Բացի այդ, առաջին անգամ օրենսդրությունում ընդգրկվել է «հիպերհղում» տերմինը։ Օրինագիծը նախատեսում է, որ թերթերի և հանդեսների նյութերում պարտադիր պետք է տեղեկատվության աղբյուրի հղում լինի, իսկ ինտերնետ պարբերականների նյութերում պարտադիր պետք է առկա լինի ակտիվ հղումը։

Դատարանի կողմից օրենքը խախտող ճանաչված իրավատերը կարող է 100–200 հազար դրամի չափով վնասի հատուցում պահանջել։

Միաժամանակ նյութերի հեղինակային իրավունքներ ունեցողը գործատուն է, եթե հակառակը գրված չէ պայմանագրում, իսկ հարցազրույցի դեպքում որպես իրավատեր են հանդես գալիս ինչպես հարցազրույց վերցնողը, այնպես էլ հարցազրույց տվողը։

Ինչպես հայտնում են օրինագծի հեղինակները, դատական գնահատական չպահանջող սպառիչ որոշումներ տվյալ օրինագծում անհնար է տալ` յուրաքանչյուր դեպքի եզակիության և ոլորտի յուրահատկության պատճառով։ –0–