«ՎԿոնտակտեն» հաստատել է երիտասարդ օլիմպիական չեմպիոն Լիպնիցկայայի էջը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցցանցը հաստատել է գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայայի էջը, որը կիրակի դարձել է Սոչիում անցկացվող Ձմեռային օլիմպիադայի ամենաերիտասարդ չեմպիոնը, հաղորդում է Digit.ru–ն։
Սոցցանցում էջի հաստատման ընթացակարգը նախատեսված է սոցցանցում հայտնի մարդու էջը պոտենցիալ կեղծ էջերից տարբերելու համար։
Կիրակի Twitter–ի գլոբալ տրենդերի ցանկը գլխավորել է գեղասահորդուհի Yulia Lipnitskayа–ի անունը, ինչպես նաև այդ ցանկում է հայտնվել «Յուլիա Լիպնիցկայա» արտահայտությունը, իսկ ռուսական տրենդերում են հայտնվել «Յուլիա Լիպնիցկայա», «Յուլիայի» և «Յուլիային» արտահայտությունները, #Липницкая и #фигурное катание հեշթեգերը։
Ռուս գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան 15 տարի 249 օր հասակում դարձել է Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։ Նա ոսկե մեդալ է նվաճել գեղասահքի թիմային մրցույթում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի գեղասահորդուհի Տարա Լիպինսկուն, ով չեմպիոն է դարձել կանանց մենասահքում 1998 թ.–ին Նագանոյում կայացած Օլիմպիադայի ժամանակ։ Այդ ժամանակ Լիպինսկին 15 տարի 255 օր տարիքում էր։–0–