ՎիվաՍել–ՄՏՍ–ը նոր ինտերնետ-փաթեթներ է գործարկել հետվճարային բաժանորդների համար
28.10.2013,
17:08
ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորը նոր ինտերնետ-փաթեթներ է գործարկել հետվճարային բաժանորդների համար, երկուշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորը նոր ինտերնետ-փաթեթներ է գործարկել հետվճարային բաժանորդների համար, երկուշաբթի հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Այժմ հետվճարային բաժանորդները (բացառությամբ «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների) հնարավորություն ունեն ակտիվացնելու ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներ՝ առավել մատչելի պայմաններով:
Մասնավորապես Ինտերնետ փաթեթը միացնելիս «inet 300» բաժանորդները կստանան 300 ՄԲ ինտերնետ` 1250 դրամի դիմաց, «inet 1500» (արժեքը` 2000 դրամ)` 1500 ՄԲ, «inet 3000» (արժեքը` 3000 դրամ)`3000 ՄԲ։
Ամսվա ընթացքում փաթեթում ներառված ՄԲ-ները սպառելուց հետո օգտագործված ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:
Փաթեթն ակտիվացնելու կամ այլ գործողությունների համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը` «inet 300» ինտերնետ–փաթեթի համար *110*1#, «inet 1500»` *110*2#, «inet 3000»` *110*3#։ Ինտերնետ–փաթեթի ապաակտիվացման համար անհրաժեշտ է հավաքել *110*0# հրահանգը, իսկ ընթացիկ հաշվեկշռի ստուգման համար` *310#։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–