USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Իսրայելի վարչապետի Twitter–յան էջում մեկ շաբաթ շարունակ «սեքսի մասին թեժ գրքերի գրադարանի» հղում է եղել

15.10.2013, 11:32
Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Twitter միկրոբլոգերի ցանցի պաշտոնական էջում (@Netanyahu) «պարսկերեն լեզվով սեքսի մասին թեժ գրքերի առաջին գրադարանի» հղում է հայտնվել (@PersianHotBook), հայտնում է   newsru.com–ը։
Իսրայելի վարչապետի Twitter–յան էջում մեկ շաբաթ շարունակ «սեքսի մասին թեժ գրքերի գրադարանի» հղում է եղել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Twitter միկրոբլոգերի ցանցի պաշտոնական էջում (@Netanyahu) «պարսկերեն լեզվով սեքսի մասին թեժ գրքերի առաջին գրադարանի» հղում է հայտնվել (@PersianHotBook), հայտնում է   newsru.com–ը։

Այդ հղումը կառավարության ղեկավարի պաշտոնական բլոգում տեղադրված է մնացել հոկտեմբերի 6–ից և հեռացվել է միայն մեկ շաբաթ առաջ` կառավարության շաբաթական նիստում Նեթանյահուի ելույթից առաջ, նշում են իսրայելական ԶԼՄ–ները։

Ընդ որում` գրեթե 180 հազար բաժանորդագրություն ունեցող @Netanyahu–ն որոշակի փուլում դարձել է @PersianHotBook–ի 15 բաժանորդագրվածներից վերջինը (այժմ դրանց թիվը հասել է 60–ի)։Իսկ  @PersianHotBook–ը  հայտնվել է վարչապետի փոքրաթիվ «հետաքրքրությունների» շարքում, գրում է NEWSru Israel–ը։

Այդ կապակցությամբ առաջին հաղորդումը նախորդ կիրակի հրապարակել է Times of Israel ցանցային պարբերականը, ինչն էլ պատճառ է դարձել, որ կառավարության մամուլի ծառայությունն ուշադրություն դարձնի վարչապետի անսովոր «հետաքրքրություններին»։

Իսրայելցի վարչապետի մամուլի քարտուղար Մարկ Ռեգևը պարզաբանել է, որ նրա գրասենյակը, ինչպես և ինքը կառավարության ղեկավարն անձամբ որևէ կապ չունեն @Netanyahu էջի կառավարման հետ։ Times of Israel–ի խմբագրությունը պարզել է, որ էջը կառավարում է Իսրայելի իշխող «Լիկուդ» կուսակցության կենտրոնական կոմիտեն։ Այնտեղ նշել են, որ «խափանում» է եղել, և հղումը հեռացվել է։ Բայց այդ ժամանակ Նեթանյահուի անսովոր հղման մասին արդեն հայտնել էին մի շարք իսրայելական և օտարերկրյա ԶԼՄ–ներ։

Ինչպես նշում է NEWSru Israel–ը, @PersianHotBook–ի հղման պատմությունը Նեթանյահուի պաշտոնական բլոգում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցի` պարսկերեն գրող օգտագործողների շրջանում։ Ընդ որում, նրանցից շատերն իրենց աջակցությունն են հայտնել «Իսրայելի զիլ վարչապետին», ով գիշերները «հազար ու մի գիշերվա հեքիաթներ» է կարդում։ -0-