USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում համացանցից օգտվողներն ավելի հաճախ են սկսել նախապատվությունը տալ տեղական կոնտենտին

30.10.2013, 19:07
Հայաստանում համացանցից օգտվողներն ավելի հաճախ են սկսել տեղական կոնտենտին նախընտրություն տալ, հինգշաբթի լրագրողներին ասաց  Orange Armenia ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։
Հայաստանում համացանցից օգտվողներն ավելի հաճախ են սկսել նախապատվությունը տալ տեղական կոնտենտին
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համացանցից օգտվողներն ավելի հաճախ են սկսել տեղական կոնտենտին նախընտրություն տալ, հինգշաբթի լրագրողներին ասաց  Orange Armenia ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

«Եթե դեռ մի քանի տարի առաջ օգտագործողների հիմնական մասը նախընտրում էր արտասահմանյան ինտերնետ–ռեսուրսները, ապա այժմ վիճակը հավասարվում է, և ավելի մեծ թվով օգտվողներ նախընտրում են հայկական ինտերնետ–կոնտենտը»,– ասաց Մկրտչյանը։

Նա միաժամանակ նշեց, որ օտարերկրյա այնպիսի ինտերնետ–հսկաներ, ինչպիսին են Youtube–ը, Facebook–ը և այլն, շարունակում են պահպանել իրենց առաջատար դիրքերը։

Նա նշեց, որ այս գործընթացում իր էական լուման ունեցավ ոչ միայն ինտերնետի, այդ թվում` բջջային ինտերնետի զարգացումը, այլ նաև ընկերության կողմից ArmNet Awards 2013 հայկական վեբ–կայքերի և բջջային հավելվածների մրցույթի անցկացումը։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ չնայած հայկական կոնտենտի զարգացման բոլոր միտումներին` հայկական կայքերի միայն 17 տոկոսն են իրենց հոսթինգը տեղադրում Հայաստանում, մյուսները նախընտրում են արտասահմանյան ռեսուրսներ։

«Չնայած դրան, ինտերնետի թափանցման մակարդակը Հայաստանում աճում է` մոտ 62 տոկոս Երևանում և 48 տոկոս` երկրի մարզերում, ինչը թույլ է տալիս խոսել թափանցման միջին` 57 տոկոսի մասին, և վկայում է երկրում թվային անհավասարության բացակայության մասին»,– ասաց Սաղյանը։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության տվյալների համաձայն, Հայաստանում ինտերնետի թափանցման մակարդակը կազմում է 56.9 տոկոս։ Ինտերնետի թափանցման ցուցանիշը Երևանում ավելի բարձր է` 60.5 տոկոս, իսկ մարզերում, համապատասխանաբար, 48 տոկոս։ Ինչ վերաբերում է մարզերի ակտիվությանը, ապա թափանցման առավել բարձր տոկոսը նշվում է մայրաքաղաքին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58.6 տոկոս, և Արարատում` 53.1 տոկոս։ -0-