USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նոր կայք է տեղափոխվել

20.10.2015, 12:43
«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին նոր կայք և դոմեն տեղափոխվելու մասին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նոր կայք է տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին նոր կայք և դոմեն տեղափոխվելու մասին։

Այսուհետ մեզ կարող եք ընթերցել www.newsarmenia.am նոր մուլտիմեդիոն կայքում։

www.newsarmenia.am. նոր կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալ օպերատիվ նորություններին, ինչպես նաև վերլուծական և բացառիկ նյութերին։ Կայքը հագեցած է նոր բաժիններով, այդ թվում`ֆոտոժապավեններով և տեսաժապավեններով։

Կայքն ունի ժամանակակից ինտերֆեյս, ինչպես նաև հարմարեցված է բջջային բոլոր սարքավորումների համար։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պատասխանատվություն չի կրում www.newsarmenia.ru կայքում հրապարակված նյութերի համար։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը հայկական լրատվական շուկայի առաջատարներից է։

Arcaler Scorecard պորտալի` 2015 թ.–ի մայիսի 10–ի ուսումնասիրության համաձայն` «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալության կայքը զբաղեցրել է երրորդ տեղը հայկական ԶԼՄ–ների շրջանում QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 2009թ. մարտին լավագույնն է ճանաչվել  «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի «Եվրոպական թեմաներն առավել լայնորեն լուսաբանող ԶԼՄ» անվանակարգում: Մրցույթի կազմակերպիչներն էին «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

2009թ.-ի հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Gold» կատեգորիայի Միջազգային աստղ մրցանակ է շնորհել։ -0-