USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարան կստեղծի

07.02.2014, 19:08
Հայաստանի մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը կդառնա Մշակույթի նախարարության 2014 թ.–ի հիմնական առաջնահերթություններից մեկը, ուրբաթ լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարան կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մշակութային ժառանգության էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը կդառնա Մշակույթի նախարարության 2014 թ.–ի հիմնական առաջնահերթություններից մեկը, ուրբաթ լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հասմիկ Պողոսյանը։

«Սկսած այս տարվանից` Հայաստանի ազգային գրադարանը, այլ գրադարանների հետ համագործակցությամբ, կիրականացնի հայկական պարբերական տպագրության և հայկական գրքի թվայնացման ծրագիրը», – ասել է Պողոսյանը։

Նրա խոսքերով` համապատասխան սարքավորումները հայկական կողմին նվիրել է Բրիտանիայի ազգային գրադարանը։

Թվայնացված նյութերը կտեղադրվեն Հայաստանի ազգային գրադարանի կայքում։–0–