USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Վատիկանն ու Օքսֆորդի համալսարանն ինտերնետում թվայնացված հնագույն ձեռագրեր են ներկայացրել

04.12.2013, 11:42
Վատիկանի առաքելական գրադարանն ու Օքսվորդի համալսարանի Բոդլեյան գրադարանն ինտերնետում ներկայացրել են հնագույն թվայնացված ձեռագրերի առաջին 1,5 մլն էջերը, գրում է ՌԲԿ–ն` հղում անելով Associated Press–ին։
Վատիկանն ու Օքսֆորդի համալսարանն ինտերնետում թվայնացված հնագույն ձեռագրեր են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վատիկանի առաքելական գրադարանն ու Օքսվորդի համալսարանի Բոդլեյան գրադարանն ինտերնետում ներկայացրել են հնագույն թվայնացված ձեռագրերի առաջին 1,5 մլն էջերը, գրում է ՌԲԿ–ն` հղում անելով Associated Press–ին։

Բոդլեյան գրադարանի կայքում առաջիններից հայտնվել են Գուտենբերգի երկհատոր Աստվածաշնչի սկանավորած տարբերակներն ու XV դարի գերմանական Աստվածաշնչի օրինակը, որը նկարազարդված է ձեռքով և փայտափորագրված է։

2012 թ.–ին երկու գրադարանները հայտարարել են հրեական և հունական ձեռագրերի, ինչպես նաև հնատիպ տպագրության գրքերի իրենց հավաքածուների առավել նշանակալի ստեղծագործությունների թվայնացման քառամյա նախագծի գործարկման մասին։

3,3 մլն դոլար արժողությամբ նախագիծն այսօր ֆինանսավորվում է Polonsky Foundation բրիտանական ֆոնդի կողմից, որի նպատակն է տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարացնելը։

Վատիկանի գրադարանը հիմնադրվել է 1451 թ.–ին, այն աշխարհում ամենակարևոր գիտական գրադարաններից մեկն է։ Բոդլեյան գրադարանն իր հերթին Բրիտանիայի խոշորագույն համալսարանական գրադարանն է։–0–