USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում համակարգչի բացակայությունն ու բարձր սակագները օգտատերերի քիչ քանակի հիմնական պատճառն են. հարցում

08.10.2013, 18:21
Համակարգչի բացակայությունն ու բարձր սակագները օգտատերերի քիչ քանակի հիմնական պատճառն են, երեքշաբթի «INET Armenia» համաժողովի ժամանակ ասել է «Նոյ Ֆիրմա» հետազոտական ընկերության ղեկավար Գագիկ Սարգսյանը, որի ընկերությունը հարցում է անցկացրել երկրում համացանցի ներթափանցման մակարդակի վերաբերյալ։
Հայաստանում համակարգչի բացակայությունն ու բարձր սակագները օգտատերերի քիչ քանակի հիմնական պատճառն են. հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համակարգչի բացակայությունն ու բարձր սակագները օգտատերերի քիչ քանակի հիմնական պատճառն են, երեքշաբթի «INET Armenia» համաժողովի ժամանակ ասել է «Նոյ Ֆիրմա» հետազոտական ընկերության ղեկավար Գագիկ Սարգսյանը, որի ընկերությունը հարցում է անցկացրել երկրում համացանցի ներթափանցման մակարդակի վերաբերյալ։

Նրա խոսքերով` համացանցի բացակայության հիմնական պատճառների թվում հարցվածները նշել են համակարգչի բացակայությունը` 26,9 տոկոս և ծառայությունների թանկ լինելը` 23,9 տոկոս, չնայած այս ամենի հետ մեկտեղ որոշ հարցվածներ նշել են ցանկության (11,8 տոկոս), ժամանակի բացակայությունը (12 տոկոս) կամ ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրները (10,2 տոկոս)։

Այնուամենայնիվ, հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 44,6 տոկոսը տանը ունեն գոնե մեկ համակարգիչ, իսկ 51,1 տոկոսն ունի երկու համակարգիչ։

«Աճում է նաև պլանշետների և սմարթֆոնների կիրառման ցուցանիշը, որոնք արդեն սկսում են գերազանցել նոութբուքերի և դյուրակիր համակարգիչների, ինչպես նաև ավանդական բջջային հեռախոսների թվին», – ասել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ հիմնականում հայ բնակիչները նախընտրում են համացանցին միանալ կաբելային օպտիկամանրաթելային ցանցի միջոցով (20,5 տոկոս), չնայած անլար ցանցերը ևս մեծ հանրաճանաչություն են վայելում։ Անլար 3G տեխնոլոգիաները` 19,8 տոկոս, իսկ Wi-Fi –ը` 16,3 տոկոս։

«Միաժամանակ շատ օգտատերեր չգիտեն ոչ միացման արագությունը, ոչ օգտագործված ինտերնետի ծավալը», – նշել է Սարգսյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։ Երևանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 60,5 տոկոսից ավելի է, մարզերում 48 տոկոս է։ Ինչ վերաբերում է մարզերում գրանցված ակտիվությանը, ապա ներթափանցման առավել բարձր տոկոս է գրանցվել Երևանին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58,6 տոկոս և Արարատում` 53,1 տոկոս։–0–