USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում օգտատերերն ավելի հաճախ մտնում են սոցիալական ցանցեր և նորությունների կայքեր. հարցում

08.10.2013, 16:41
Հայաստանում օգտատերերն ավելի հաճախ  մտնում են սոցիալական ցանցեր և նորությունների կայքեր, երեքշաբթի «INET Armenia» համաժողովի ժամանակ ասել է «Նոյ Ֆիրմա» հետազոտական ընկերության ղեկավար Գագիկ Սարգսյանը, որի ընկերությունը հարցում է անցկացրել երկրում համացանցի ներթափանցման մակարդակի վերաբերյալ։
Հայաստանում օգտատերերն ավելի հաճախ մտնում են սոցիալական ցանցեր և նորությունների կայքեր. հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում օգտատերերն ավելի հաճախ  մտնում են սոցիալական ցանցեր և նորությունների կայքեր, երեքշաբթի «INET Armenia» համաժողովի ժամանակ ասել է «Նոյ Ֆիրմա» հետազոտական ընկերության ղեկավար Գագիկ Սարգսյանը, որի ընկերությունը հարցում է անցկացրել երկրում համացանցի ներթափանցման մակարդակի վերաբերյալ։

Միաժամանակ հաճախելիությամբ առաջին տեղում է Youtube ռեսուրսը` 87 տոկոս, երկրորդ և երրորդ տեղում են Одноклассники (81,1%) և Facebook (74,7%) կայքերը։ Առաջատարների եռյակը զգալիորեն առաջ է անցել այնպիսի սոցիալական ցանցերից, ինչպիսիք են Twitter–ը (26,9%), Linkedin In–ն (7,7%) ու ВКонтакте (7,4%) սոցցանցը:

Միաժամանակ բոլոր օգտատերերի 65,7 տոկոսն այցելում են նորությունների կայքեր` միաժամանակ չձևավորելով կոնկրետ նախասիրություններ։

«Հետաքրքիր է նաև այն փաստը, որ աճում է հայալեզու կայքերից օգտվողների թիվը (32,3%), չնայած ռուսալեզու (26,1%)  և անգլալեզու( 28,1%) ռեսուրսների նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է», – ասել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ ավելի շատ են հաճախում .am դոմեններ (22,7%), .com դոմեն է հաճախում հարցվածների 22,3 տոկոսը և .ru` 17,4 տոկոսը։

Նրա խոսքերով` շատ տեղական ընկերություններ, անվտանգության նկատառումներից ելնելով, նախընտրում են հոսթինգը տեղադրել ԱՄՆ–ում (27,7%)։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։ Երևանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 60,5 տոկոսից ավելի է, մարզերում 48 տոկոս է։ Ինչ վերաբերում է մարզերում գրանցված ակտիվությանը, ապա ներթափանցման առավել բարձր տոկոս է գրանցվել Երևանին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58,6 տոկոս և Արարատում` 53,1 տոկոս։–0–