USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Համացանցում հետզհետե մեծանում է թերթերի ու հեռուստաընկերությունների լսարանը

18.10.2013, 14:49
Նախորդ տարվա ընթացքում համացանցում իրենց դիրքերն են ամրապնդել հայտնի թերթերն ու հեռուստաընկերությունները` էական աճ գրանցելով համացանցում ունեցած լսարանի քանակի հարցում։ Թերթերի ցանկում ռեկորդակիր է դարձել «РБК daily»–ն, հեռուստաընկերությունների շարքում` «Дождь» («Անձրև») ինտերնետային նախագիծը։
Համացանցում հետզհետե մեծանում է թերթերի ու հեռուստաընկերությունների լսարանը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ տարվա ընթացքում համացանցում իրենց դիրքերն են ամրապնդել հայտնի թերթերն ու հեռուստաընկերությունները` էական աճ գրանցելով համացանցում ունեցած լսարանի քանակի հարցում։ Թերթերի ցանկում ռեկորդակիր է դարձել «РБК daily»–ն, հեռուստաընկերությունների շարքում` «Дождь» («Անձրև») ինտերնետային նախագիծը։

Ինտերնետային մեդիաապրանքանիշները չեն փայլում ցուցանիշներով` կորցնում են լսարանը կամ պահպանում են նույն ցուցանիշները, գրում է РБК–ն։

«РБК daily» թերթի կայքը մեկ տարում այցելուների ամսական քանակն ավելացրել է 63 տոկոսով` 2.2 միլիոնից հասցնելով 3.6 միլիոնի, գրում է Sostav.ru–ն` հղում անելով Gemius–ի վիճակագրությանը։ Երկրորդ տեղում է «Ռոսիյսկայա գազետա»–ն ` 57 տոկոս աճով` 4.5 միլիոնից հասել է 7.1 միլիոնի։ Vedomosti.ru–ն մեկ տարում 44 տոկոս աճ է գրանցել` 1.8 միլիոնից հասնելով 2.6 միլիոնի։ Գրեթե չեն փոխվել «Իզվեստիա»–ի (1,5 մլն) և «Կոմերսանտ»–ի (2.4 և 2.5 մլն)  ցուցանիշները։

Lifenews.ru–ն ամենամեծ կորուստն է ունեցել` 33 տոկոս։ Լսարանի քանակը 2.4 միլիոնից հասել է 1.6 միլիոնի։ Ամենաէական աճը գրանցել են «Фонтанка.ру»–ն և «Газета.ру»–ն, որոնց լսարանը մեկ տարում աճել է 28,5%–ով (856 հազարից հասնելով 1,1 միլիոնի) և 19%–ով (с 3,6 միլիոնից հասնելով 4,3 միլիոնի) համապատասխանաբար։ Ինտերնետային մյուս լրատվամիջոցները կամ պահպանում են նախկին մակարդակը, կամ կորուստներ գրանցում։

Համացանցում նորություններ պարունակող հեռուստաընկերությունների և թերթերի լսարանը հետզհետե մեծանում է։ Վերջին տարում ռուսական «Առաջին ալիքի» կայքի այցելուների քանակն ավելացել է 38 տոկոսով` 2.6 միլիոնից հասնելով 3.6 միլիոնի, НТВ–ինն ավելացել է 16 տոկոսով` 3.6 միլիոնից հասնելով 4.2 միլիոնի։-0-