USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Օլիմպիադայի մեկնարկի օրը Google–ը հատուկ տարբերանշան է տեղադրել

07.02.2014, 14:35
Google որոնողական համակարգը փոխել է իր պաշտոնական տարբերանշանը Սոչիի Օլիմպիական խաղերի բացման օրը։ Վեց տարբեր գույների ֆոնին տարբեր մարզաձևերի զարդանկարներ են պատկերված։
Օլիմպիադայի մեկնարկի օրը Google–ը հատուկ տարբերանշան է տեղադրել
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Google որոնողական համակարգը փոխել է իր պաշտոնական տարբերանշանը Սոչիի Օլիմպիական խաղերի բացման օրը։ Վեց տարբեր գույների ֆոնին տարբեր մարզաձևերի զարդանկարներ են պատկերված։

Կայքի գլխավոր էջի որոնման տողի տակ տեղադրված է Օլիմպիական խարտիայի մեջբերումը. «Սպորտով զբաղվելը մարդու իրավունքներից մեկն է։ Յուրաքանչյուրը պետք է ունենա սպորտով զբաղվելու հնարավորություն` չենթարկվելով խտրականության, օլիմպիական ոգով, որը ենթադրում է բարեկամության, համաձայնության և արդար խաղի մթնոլորտ»։

Google–ը կանոնավոր կերպով փոխարինում է իր տարբերանշանը, այսպես կոչված, դուդլներով (անգլ. «doodle» բառը նշանակում է «խզբզել, անփույթ նկարել»)։ Սովորաբար դա կատարվում է տոնական օրերի, հայտնի մարդկանց ծննդյան օրերի և նշանակալի իրադարձությունների կապակցությամբ։

Վեց գույն ունեցող դրոշը ԼՀԲՏ–ի ամենահայտնի խորհրդանիշներից է։ Ավանդաբար այն բաղկացած է վեց ուղղահայաց զոլերից, որոնց գույները համապատասխանում են ծիածանի գույների դասավորությանը` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն։ Դրոշն օգտագործվում է համասեռամոլների շքերթների երթերում և հասարակական այլ ակցիաներում, փակցվում է համասեռամոլների թաղամասերում և ԼՀԲՏ կազմակերպությունների շենքերի վրա։ -0-