Իտալիան առաջին երկիրն է, որ «Google–ի հարկ» է սահմանել
25.12.2013,
18:13
Իտալիայի խորհրդարանը ինտերնետային գովազդի մասին օրենք է ընդունել, որը ԶԼՄ–ներում անվանել են «Google––ի հարկ»։ Նոր օրենքի համաձայն, իտալական ընկերությունները կկարողանան գովազդ գնել միայն տեղական գովազդային գործակալություններից, որոնք Իտալիայի հարկային ռեզիդենտներն են, հաղորդում է cnews.ru –ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իտալիայի խորհրդարանը ինտերնետային գովազդի մասին օրենք է ընդունել, որը ԶԼՄ–ներում անվանել են «Google––ի հարկ»։ Նոր օրենքի համաձայն, իտալական ընկերությունները կկարողանան գովազդ գնել միայն տեղական գովազդային գործակալություններից, որոնք Իտալիայի հարկային ռեզիդենտներն են, հաղորդում է cnews.ru –ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Այսպիսով, քանի դեռ Google–ը Իտալիայում կոմերցիոն ներկայացուցչություն չի բացել, տեղական ընկերություններին կարգելվի ինտերնետային գովազդ պատվիրել որոնողական համակարգից։
Օրենքը հակասական արձագանք է ստացել։ Այսպես, որոշ օրենսդիրների կարծիքով` այն կարող է որոշակի ձևով խախտել ԵՄ–ում գործող կոմերցիայի ոլորտի ազնիվ մրցակցության կանոնները։ Այդ պատճառով բացառված չէ, որ կարող են հայցեր լինել նորամուծության հետ չհամաձայնվող ընկերություններից։
Հուլիսին Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը Մեծ տասնյակի պատվերով մշակել էր ինտերնետային ընկերությունների (որոնց թվում են Google–ը, Apple–ն ու Yahoo–ն) դեմ պայքարի օրինագիծը, որոնք օգտվում են օրենքում տեղ գտած բացթողումներից` բյուջե ուղղվող հարկային հատկացումները կրճատելու համար։
Ավելի քիչ հարկ վճարելու համար նրանք վճարումներ են իրականացնում, օրինակ, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Բերմուդներում գործող մասնաճյուղերի միջոցով` ազատվելով հարկ վճարելուց այն պատճառով, որ այդ պետությունների հարկային ռեզիդենտներ չեն։
Հոկտեմբերին Իռլանդիայի ֆինանսների նախարար Մաքյլ Նունանը (Michael Noonan) հայտարարեց, որ մտադիր է պայքարել նման սխեմաների դեմ։ Սակայն առաջին պետությունը, որն այդ ուղղությամբ իրական քայլ արեց, Իտալիան է։
Սկզբից Իտալիայի իշխանություններն առաջարկում էին ինչպես ինտերնետային գովազդի, այնպես էլ ինտերնետ–խանութների ապրանքների վաճառքի սահմանափակումներ սահմանել։ Այսինքն, նրանք ցանկանում էին ստիպել ինտերնետ–խանութներին գործարքներ իրականացնել լոկալ գրանցված ընկերությունների միջոցով։ Նոյեմբերին նման առաջարկ արեց Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան (Enrico Letta)։ Այս շաբաթ ավելի վաղ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ինտերնետային ընկերություններին հանեց օրինագծից։
Եվրոպական պետությունները կորցնում են տարեկան ավելի քան 100 մլրդ դոլար հարկերի տեսքով, որոնց վճարումից խուսափում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները վերոնշյալ սխեմայի կիրառման հետևանքով։
Այսպես, օրինակ Google կորպորացիան նախորդ տարվա ընթացքում 12 մլրդ դոլարի վճարումներ է իրականացրել Բերմուդներում գործող մի մասնաճյուղի միջոցով, ինչը կորպորացիայի հասույթի զգալի մասն է կազմում։ Արդյունքում ընկերությունը կարողացել է կրճատել իր հարկն ավելի քան 2 մլրդ դոլարով։ Իտալիայում ընկերությունը վճարել է ընդամենը 1,8 մլն եվրոյի հարկ։–0–