Հայաստանի վարչապետի որդին էջ է բացել Facebook–ում. թերթ
29.05.2015,
11:43
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, էջ է բացել Facebook սոցիալական ցանցում, ուրբաթ գրում է «Առավոտ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, էջ է բացել Facebook սոցիալական ցանցում, ուրբաթ գրում է «Առավոտ» թերթը։
Նրա էջն այնքան էլ հարուստ չէ` ծննդյան տվյալներ, դպրոցն ընդունվելու և ավարտելու ամսաթվեր, ԵՊՀ–ում կրթություն ստանալու փաստը, տվյալներ զինվորական ծառայության մասին, հաղորդում է telecom.arka.am կայքը։
Ինքը` Արգամ Աբրահամյանը, իր Facebook–ի նորամուտը բացատրում է բաց և ուղիղ շփում հաստատելու ցանկությամբ ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ։ «Կարող եք ներկայացանել ինձ ձեզ հուզող հարցադրումներն ու խնդիրները` վստահ լինելով, որ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին», – գրառում է կատարել նա իր պատին։ -0-