USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամենաճանաչված հայկական ապրանքանիշների տասնյակը Facebook-ում

13.01.2012, 17:25
www.telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը որոշեց ներկայացնել Facebook սոցիալական ցանցում ամենատարածված հայկական ապրանքանիշների վարկանիշը: Սակայն պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ:
Ամենաճանաչված հայկական ապրանքանիշների տասնյակը Facebook-ում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/.  www.telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը որոշեց ներկայացնել Facebook սոցիալական ցանցում ամենատարածված հայկական ապրանքանիշների վարկանիշը: Սակայն պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ:

Առաջին հերթին, Facebook և սոցիալական այլ ցանցերի վերաբերյալ տվյալների հիմնական աղբյուր Socialbakers կայքում, որը նաև աշխարհի տարբեր երկրներում հանրաճանաչ լինելու զանազան վարկանիշներ է ներկայացնում, անհայտ պատճառներով բացակայում են Հայաստանի վերաբերյալ տվյալները՝ բացառությամբ Facebook-ի օգտագործողների և ներթափանցման մակարդակի վերաբերյալ որոշ վիճակագրական ցուցանիշների: «ԱՌԿԱ» գործակալությունը փորձեց պարզել իրավիճակը և դիմեց Socialbakers կայքի ղեկավարությանը, բայց կոմպետենտ պատասխան չստացավ: 

Մնում էր կամ հրաժարվել գաղափարից, կամ վարկանիշը կազմել ինքնուրույն, այսինքն, փնտրել Facebook-ում հայկական տարբեր ապրանքանիշների էջերը և հաշվել like-երի թիվը: Բայց այստեղ նոր խնդիր առաջացավ՝ պատահմամբ բաց չթողնել որևէ ապրանքանիշ: 

«ԱՌԿԱ» գործակալությունը քաջ գիտակցում է, որ վարկանիշներ կազմելը դյուրին գործ չէ, հատկապես, հաշվի առնելով վերոնշյալը, բայց որոշել է ռիսկի դիմել և ընթերցողների ըմբռնման հույս ունի որևէ անճշտությունների առաջացման դեպքում, որոնցից այս իրավիճակում գործնականորեն խուսափել անհնար է: 

Facebook-ում այս կամ այն հայկական ապրանքանիշի էջի որոնման այլ մեխանիզմ չունենալով՝ գործակալությունը փորձել է գտնել դրանք, հիմք վերցնելով Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Ցուցակին ավելացվել են նաև հանրաճանաչ ապրանքանիշներ, հաշվի են առնվել գործընկերների, օգտագործողների և ցանցային մասնագետների խորհուրդներն ու կարծիքները: 

Վարկանիշը կազմելու ընթացքում մենք բախվել ենք նաև այն փաստի հետ, երբ նույն ապրանքանիշի անվանմամբ Facebook-ում միանգամից մի քանի էջ է բացվել: Այդ դեպքում դիտարկվել է էջերից միայն այն, որը like-երի ամենամեծ թիվն ունի: 

Հարկ է հաշվի առնել նաև, որ կազմած վարկանիշն արտացոլում է, նախևառաջ, ոչ թե ապրանքանիշների հանրաճանաչության մակարդակը, այլ այս կամ այն ընկերության անցկացրած մարքեթինգային աշխատանքի մակարդակը, քանի որ ընկերությունների համար սոցցանցերն առաջին հերթին մարքեթինգային հզոր գործիքներ են:  

«ԱՌԿԱ» գործակալությունը պատրաստվում է հայկական ճանաչված ապրանքանիշների վարկանիշ կազմել եռամսյակը մեկ անգամ, և այդ պատճառով էլ խնդրում է այն ընկերություններին, որոնց ապրանքանիշներն այս կամ այն պատճառով բաց են թողնվել, ուղարկել Facebook-ի իրենց էջերի հղումները telecom@arka.am հասցեով: Հաջորդ վարկանիշի կազմման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությունն անպայման հաշվի կառնի ձեր ուղարկած տվյալները: 

Ամենաճանաչված հայկական ապրանքանիշների վարկանիշը Facebook-ում հունվարի 13-ի դրությամբ.

 

 

 

Ապրանքանիշ

 

գործունեության տեսակը

 

like-երի քանակը

1.

ASHTARAK KAT

կաթնամթերքի արտադրություն

23 777

2.

SAS

սուպերմարկետների ցանց

11 075

3.

UCOM                                  

հեռահաղորդակցային ընկերություն

9 024

4.

TASHIR PIZZA

պիցցերիաների ցանց

8 291

5.

BOSSINI ARMENIA

հագուստի խանութ

6 796

6.

MEXX YEREVAN

հագուստի խանութ

5 026

7.

ACBA CREDIT AGRICOLE BANK                

բանկ

4 047

8.

STAR

սուպերմարկետների ցանց

3 214

9.

PROMETEY BANK       

բանկ

2 828

10.

SALI

կոշիկի խանութ

2 415

«ԱՌԿԱ» գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և մասնագիտացել է ֆինանսատնտեսական տեղեկատվության տրամադրման ոլորտում:-0-