USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը կզարգացնի էլեկտրոնային առևտուրը

11.05.2016, 14:53
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները և առևտրի ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք օրենքներ։
Հայաստանը կզարգացնի էլեկտրոնային առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները և առևտրի ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք օրենքներ։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փոփոխությունների ընդունումը թույլ կտա ձևավորել բարենպաստ օրենսդրական մթնոլորտ` էլեկտրոնային ձևաչափում առևտրային գործարքներ կնքելու համար, ինչը լավ պայմաններ կստեղծի` Հայաստանում էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման համար։

«Այս ամենը կհանգեցնի էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը, առևտրային ոլորտ ներդրումների և նորարարությունների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի մրցունակության զարգացմանն ու ավելացմանը», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` այս ամենը նաև թույլ կտա կրճատել ստվերային հատվածը։

Նախարարը նաև նշեց, որ փոփոխություններով նաև նախատեսված է բարձրացնել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը, մասնավորապես, եթե այսօր գնորդը, անորակ ապրանք գնելիս, կարող է միայն փոխանակել այն, ապա հիմա նրան առաջարկվում է նաև ապրանքը հետ վերադարձնելու հնարավորություն։

USAID–ի ուսումնասիրության համաձայն` էլեկտրոնային վճարների 15 տոկոսանոց ավելացումը հանգեցնում է ստվերային հատվածի 7 տոկոսանոց նվազման։ –0–