USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գործարկվել է ԼՂՀ ԱԻ պետական ծառայության կայքը

29.01.2016, 20:28
Ուրբաթ Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքի շնորհանդեսը։
Գործարկվել է ԼՂՀ ԱԻ պետական ծառայության կայքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքի շնորհանդեսը ( www.rs-nkr.am), հաղորդում է artsakhpress.am–ը։

Միջոցառման ընթացքում  ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ ԼՂՀ աշխարհագրական դիրքը բնածին և տեխնածին ԱԻ ռիսկերը հուշում ու ստիպում են ցանկացած արտակարգ իրավիճակում միշտ լինել զգոն և պատրաստ:

«Ապացուցված փաստ է, որ արտակարգ իրավիճակում ժամանակի հավանական կորուստներն ու վնասները կլինեն շատ ավելի քիչ, եթե բնակչությունն ու պաշտոնական անձինք իրազեկված լինեն արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու համապատասխան վարքականոններին։ Այս և նմանօրինակ այլ հարցերը, ինչպես նաև հասարակության հետ ավելի մոտ լինելու ծառայության որդեգրած ուղին, մեզ պարտադրեցին ոււնենալ ծառայության կայքէջ, որը կլինի ծառայություն-հասարակություն փոխհամագործակցության մի նոր հարթակ. այն հնարավորություն կտա ինչպես ծառայության գործունեությանը, այնպես էլ մեր երկրում ու տարածաշրջանում արտակարգ իրավիճակների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները դարձնել առավել հասանելի ու թափանցիկ», – նշել է Հարությունյանը։

ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ –0–