USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում ինտերնետի արագությունն ավելացել է 2 Մբ/վ-ով՝ հասնելով 3,3 Մբ/վ-ի

26.03.2012, 12:37
Հայաստանում ինտերնետի արագությունն ավելացել է 2 Մբ/վ-ով և այժմ կազմում է 3,3 Մբ/վ, իր բլոգում գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հղում անելով Washington post –ի հրապարակմանը:
Հայաստանում ինտերնետի արագությունն ավելացել է 2 Մբ/վ-ով՝ հասնելով 3,3 Մբ/վ-ի

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ինտերնետի արագությունն ավելացել է 2 Մբ/վ-ով և այժմ կազմում է 3,3 Մբ/վ, իր բլոգում գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հղում անելով Washington post –ի հրապարակմանը:

 «Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանում Youtube-ից տեսանյութի ներբեռնման միջին արագությունը կազմում էր շուրջ 1,3Մբ/վ՝ աշխարհում գրանցված 4,3 Մբ/վ-ի դեպքում: Այսօր Հայաստանում ինտերնետի արագությունը 3,3Մբ/վ է, իսկ աշխարհում այն հասել է 5,4 Մբ/վ-ի: Ակնհայտ է, որ Հայաստանում աճն ավելի արագ է ընթանում», - գրում է փորձագետը:

Ըստ Washington Post-ի՝ ամենաարագ ինտերնետն ունեցող երկրների թվում են Կորեան, Հոնկոնգը, Ճապոնիան, Լատվիան և Նիդեռլանդները:

Հայաստանում ավելի քան 1 մլն մարդ օգտվում է ինտերնետից:-0-