USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայ դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամներն առաջին անգամ կարող են էլեկտրոնային կարգով քվեարկել ՀՀ խորհրդարանական ընտրություններում

29.03.2012, 12:33
Արտերկրում գտնվող հայ դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները մայիսի 6-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են օգտվել էլեկտրոնային քվեարկության հնարավորությունից, հաղորդում է ՀՀ ԿԸՀ կայքը (elections.am):
Հայ դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամներն առաջին անգամ կարող են էլեկտրոնային կարգով քվեարկել ՀՀ խորհրդարանական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Արտերկրում գտնվող հայ դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները մայիսի 6-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են օգտվել էլեկտրոնային քվեարկության հնարավորությունից, հաղորդում է ՀՀ ԿԸՀ կայքը (elections.am):

Այժմ Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում 238 քաղաքացի: Ընտրողների այս խումբը կարող է քվեարկել ապրիլի 27-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն նրանց քվեարկության արդյունքները կհրապարակվեն մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտից հետո:

Հայաստանի դեսպանատների, հյուպատոսությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար on-line ռեժիմով քվեարկության նման ձևաչափը հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ է իրականացվում:

Համաձայն Հայաստանի ԸՕ 60-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն իրականացնող ընտրողներն, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, ովքեր ընտրելու իրավունք ունեն, քվեարկության անցկացման օրը Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու դեպքում կարող են մասնակցել համապետական ընտրություններին՝ քվեարկելով էլեկտրոնային տարբերակով ԿԸՀ-ի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

ԿԸՀ-ն իր հերթին պարտավորվում է ապահովել էլեկտրոնային տարբերակով քվեարկող անձանց ազատ կամարտահայտության հնարավորությունն ու քվեարկության գաղտնիությունը:-0-