Ինտերնետ գովազդի հայկական շուկան էական աճ կգրանցի առաջիկա 1-2 տարիներին. փորձագետ
30.01.2012,
19:20
Ինտերնետ գովազդի հայկական շուկան ակտիվ զարգանում է, և առաջիկա 1-2 տարիներին էական ճա կգրանցի, կարծում է AdNet.am հայկական միասնական գեվազդային ցանցի ղեկավար, «All Media» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ գովազդի հայկական շուկան ակտիվ զարգանում է, և առաջիկա 1-2 տարիներին էական ճա կգրանցի, կարծում է AdNet.am հայկական միասնական գեվազդային ցանցի ղեկավար, «All Media» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Վերջին 2-2,5 տարիների ընթացքում հայկական Ինտերնետ լսարանը լուրջ աճ է գրանցել, բացի այդ, զուգահեռ զարգացել են հայկական Ինտերնետի գովազդային ենթակառուցվածքները: Այդ ամենը ստեղծել է օպտիմալ պայմաններ, որ հայկական Ինտերնետ-տարածության մեջ կիրառվեն գովազդի տեղադրման նորարարական մեթոդներ»,- երկուշաբթի ասաց Մարտիրոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Ըստ նրա, Ինտերնետ-գովազդի հայկական շուկայում, հիմնականում, գերակշռում է մեդիագովազդը:
«Ինչ վերաբերում է կոնտեքստային գովազդին, ապա այստեղ մեզ պետք է զարգացման լուրջ ընթացք անցնել, քանի որ այն Հայաստանում շատ թույլ է զարգացած: Դա պայմանավորված է նրանով, որ այսօր շուկայում գոյություն չունի այնպիսի մի տեղական խաղացող, որը կարող է ներկայացնել գովազդատուների պահանջներին բավարարող պրոդուկտ, իսկ կայքերի մոնետիզացման օտարերկրյա միջոցները՝ Յանդեքս Direct կամ Google AdWards-ը, առայժմ հնարավորություն չեն ընձեռում սահմանել հայալեզու կոնտենտով կայքերի կոնտեքստը»,- ավելացրեց նա:
«All Media» ընկերությունը 2011 թվականի հունիսին գործարկեց Հայաստանում AdNet.am առաջին միասնական գովազդային ցանցը: Այն այսօր միավորում է 13 գործընկերների, որոնք ապահովում են հայկական Ինտերնետի զգալի մասի ծածկույթը: AdNet.am-ի լսարանի միջին օրական ծավալը կազմում է 30 հազ օգտագործող, շաբաթվա կտրվածքով՝ 100 հազար, իսկ ամսական՝ 220 հազ օգտագործող, որոնց հիմնական մասը տեղական օգտագործողներ են: AdNet-ը Հայաստանում լսարանի ընդգրկմամբ խոշորագույն գովազդային ցանց է և զբաղեցնում է 5-րդ տեղը Facebook, «Օդնոկլասնիկի» սոցցանցերից և ռուսական «Mail.ru» և «Յանդեքս» ռեսուրսներից հետո:
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, համատեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: --0—