USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը դեռ պատրաստ չէ 5G ցանցին. Եսայան

23.06.2023, 12:52
Հայաստանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ 5G ցանցի օգտագործմանը։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման կարծիք հայտնեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը
Հայաստանը դեռ պատրաստ չէ 5G ցանցին. Եսայան
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ 5G ցանցի օգտագործմանը։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման կարծիք հայտնեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«5G–ն իր մոդուլյացիայով չի տարբերվում 4G-ից։ Այսինքն, ցածր հաճախականությունների վրա, որոնք ապահովում են մեծ ծածկույթ և թույլ են տալիս օգտագործել ավելի քիչ բազային կայաններ, 5G ցանցը ոչնչով ավելի լավ չէ ներդրումների տեսակետից, բացի այդ այսօր այն ավելի թանկ է։ Շուկան այսօր պատրաստ չէ ավելի շատ վճարել», – ասաց նա։

Եսայանը նաև պարզաբանեց, որ Երևանում 5G ծածկույթ ապահովելու համար կպահանջվի առնվազն երկու տարի։

Խոսելով այն մասին, թե ինչ կարիքների են ուղղվելու IPO–ի միջոցով ներգրավված միջոցները` նա պարզաբանեց, որ դրանք կօգտագործվեն օպտիկամանրաթելային կապի, ինչպես նաև 4G և 5G ցանցերի ծածկույթի որակը լավացնելու համար։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ–ն (ապրանքանիշը` Team Telecom Armenia) նախատեսում է տեղաբաշխել 8մլրդ 240մլն ընդհանուր արժեքով 40մլն բաժնետոմս։ Տեղաբաշխումը կիրականացվի այս տարվա հունիսի 7–ից հոկտեմբերի 31–ը։–0–