USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում․ փորձագետ

17.07.2024, 15:19
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը հայտնել է, որ բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում
Բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը հայտնել է, որ բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում։ 

«Վերջին երկու֊երեք շաբաթներին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում՝ հաճախ բոլորովին անհասկանալի պատճառներով», – գրել է Պապյանը Facebook–յան իր էջում։

Փորձագետը նշել է, որ Meta-ի ներկայացուցչի հետ կապի մեջ է, խնդրել է իր գրառման տակ հրապարակել ֆեյսբուքյան այն էջերի հղումները, որոնցից վերջին երկու շաբաթվա ընթացքում կոնտենտ է ջնջվել կամ արգելափակվել։ 

Պապյանի Facebook–յան էջում հայտնվել են տասնյակ նման հղումներ։