USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Արցախը Հայաստան է և վերջ». հայ հակերները կոտրել են ադրբեջանցի Facebook–յան օգտատերերի էջերը

21.06.2019, 23:36
Digital Granate հակերների հայկական խումբն իր վրա է վերցնում ադրբեջանցի բազմաթիվ օգտատերերի Facebook–յան էջերի կոտրման պատասխանատվությունը։
«Արցախը Հայաստան է և վերջ». հայ հակերները կոտրել են ադրբեջանցի Facebook–յան օգտատերերի էջերը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Digital Granate հակերների հայկական խումբն իր վրա է վերցնում ադրբեջանցի բազմաթիվ օգտատերերի Facebook–յան էջերի կոտրման պատասխանատվությունը։

«Վերջերս շատ են շահարկվում Արցախյան հարցը և դրա հնարավոր լուծումները։ Վստահաբար ցանկացած հայի համար այս հարցն ունի մեկ լուծում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ «Digital Granate»-ը որոշեց ասել այս ճշմարտությունը նաև ադրբեջանցիների «բերանով»։ Եվ այսպես, մենք մեզ վրա ենք վերցնում ադրբեջանցի բազմաթիվ օգտատերերի ֆեյսբուքյան էջերի կոտրման պատասխանատվությունը և ուզում ենք ևս մեկ անգամ հստակ փաստել․ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ», – նշվում է խմբի տարածած հայտարարության մեջ։–0–