USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ վարչապետը ծանոթացավ Հայաստանում առաջին գովազդային ցանցին՝ AdNet.am-ին

24.06.2011, 22:05
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Digitec 2011 բիզնես ֆորումի ընթացքում ծանոթացավ Հայաստանում առաջին գովազդային ցանցին՝ AdNet.am-ին:
ՀՀ վարչապետը ծանոթացավ Հայաստանում առաջին գովազդային ցանցին՝ AdNet.am-ին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Digitec 2011 բիզնես ֆորումի ընթացքում ծանոթացավ Հայաստանում առաջին գովազդային ցանցին՝ AdNet.am-ին:

«All Media» ընկերությունը հունիսի 1-ից գործարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երկրորդ նախագիծը՝ AdNet.am գովազդային ցանցը, որի հիմնական նպատակը մեկ ընդհանուր գովազդային ցանցում բացառապես որակյալ հայկական Ինտերնետ-ռեսուրսների միավորումն է՝ Ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։

AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով նախագիծը վարչապետին, ասաց, որ AdNet.am-ը մարքեթինգային հարմարավետ և արդյունավետ գործիք է, որի օգնությամբ գործատուները կարող են առանձնացնել և գովազդ ցուցադրել նպատակային լսարանին։

«AdNet.am ցանցի առավելությունը թույլ է տալիս ինչպես լայնածավալ, այնպես էլ փոքրածավալ և թեմատիկ գովազդային արշավներ անցկացնել։ Ցանցը բաղկացած է միայն որակյալ կոնտենտային կայքերից և ինտերնետ ծառայություններից։ Յուրաքանչյուր թեկնածու խիստ մոդերացիա է անցնում ինչպես ցանցի հետ աշխատելուց առաջ, այնպես էլ ցանցի շրջանակներում աշխատելու ժամանակ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ AdNet.am գովազդային ցանցն ընդգրկում է հայկական Ինտերնետի լսարանի զգալի մասը։ Ցանցի գործընկերներն են Հայաստանի խոշորագույն ինտերնետ ԶԼՄ-ները, ֆինանսական և այլ ուղղվածության կայքերը։ Միաժամանակ AdNet.am-ի գովազդային արշավների կարգավորումների ճկուն համակարգը թույլ է տալիս մեծացնել արշավների արդյունավետությունը՝ նվազեցնելով դրանց անցկացման ծախսերը։
«Նախագիծը բացառիկ է Հայաստանի համար։ Հույս ունենք, որ AdNet.am գովազդային ցանցի աշխատանքը Հայաստանի Ինտերնետ գովազդի շուկայի զարգացման խթան կդառնա, մասնավորապես, կնպաստի ինտերնետում ընկերությունների արտադրանքի և ծառայության տարածման նոր ձևաչափերի, ժամանակակից մեթոդների զարգացմանը և Ինտերնետ գովազդի կառավարման միասնական համակարգի ներդրմանը»,- կարծում է AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել էր Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջմղումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0—