USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

4G/LTE ցանցերի բաժանորդների թիվը 2013 թ. վերջին 176 մլն կկազմի

27.11.2013, 17:26
4G/LTE-բաժանորդների թիվը 2013 թվականի վերջին մոտ 176 միլիոն կկազմի, հայտնում է Digit.ru–ն`  հղում անելով GSMA Intelligence վերլուծական ընկերության հետազոտությանը։
4G/LTE ցանցերի բաժանորդների թիվը 2013 թ. վերջին 176 մլն կկազմի

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  4G/LTE-բաժանորդների թիվը 2013 թվականի վերջին մոտ 176 միլիոն կկազմի, հայտնում է Digit.ru–ն`  հղում անելով GSMA Intelligence վերլուծական ընկերության հետազոտությանը։

Մինչև 2017 թվականը 4G/LTE ցանցերի բաժանորդների թիվը կաճի մինչև մեկ միլիարդ բջջային բոլոր ութ միլիարդ բաժանորդների թվից, կանխատեսում են վերլուծաբանները։ Միաժամանակ, 4G/LTE ցանցերի թիվն առաջիկա չորս ամիսներին կրկնակի կաճի և  կկազմի 465 ցանց 128 երկրներում։

Հետազոտության համաձայն` այսօր երկրի բնակչության մոտ 20 տոկոսը 4G/LTE ծածկույթի գոտում է, իսկ մինչև 2017 թվականն ակնկալվում է ծածկույթի ավելացում մինչև բնակչության կեսն ընդգրկելը։ ԱՄՆ–ում 4G/LTE ծածկույթի գոտում է բնակչության 90 տոկոսը, Եվրոպայում` 47 տոկոսը, իսկ Ասիայում` ընդամենը 10 տոկոսը։ Միաժամանակ, 4G/LTE միացումների բաժնեմասը բոլոր բջջային օգտագործողների թվում առավել բարձր է Հարավային Կորեայում` 50 տոկոս, մինչդեռ ԱՄՆ–ում և Ճապոնիայում նոր ցանցերն օգտագործում են բնակչության միայն 20 տոկոսը։

Ասիական տարածաշրջանը համարվում է նոր սերնդի անցնելու առումով առավել արագ զարգացող և հեռանկարային` մինչև 2017 թվականն Ասիայի մասնաբաժինը միացումների ընդհանուր թվում կարող է կազմել 47 տոկոս` Չինաստանի և Հնդկաստանի` 4G/LTE–ին անցնելու հաշվին։ -0-