USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 23, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

VivaCell-MTS-ը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի շրջանակներում հինգ անգամ ավելացրել է տրամադրվող ինտերնետի ծավալը

19.07.2010, 19:47
VivaCell-MTS բջջային օպերատորը հայտարարում է, որ այժմ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:
VivaCell-MTS-ը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի շրջանակներում հինգ անգամ ավելացրել է տրամադրվող ինտերնետի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը հայտարարում է, որ այժմ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդը շարունակում է վճարել միևնույն ամսավճարը, սակայն տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալը հնգապատկվում է:
 
Միաժամանակ սակագնային պլանով 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը տրամադրվում է անվճար:
 
VivaCell-MTS-ը գործում է հայկական շուկայում 2005 թ.-ից, ընկերությունը մինչև 2019 թ.-ի վերջն ունի GSM 900/1800 ստանդարտի արտոնագրեր: VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագուն օպերատոր «Մոբիլնիյե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին: (1 դոլարը 363,35 դրամ է) -0-