USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

ADC-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԻԶՆԵՍ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17.03.2010, 17:10
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ԷյԴիՍի - ADC) շուկա է ներկայացնում իր նոր ծառայությունները՝ «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» և «Ինտերնետ Դրայվ»:
ADC-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԻՆՏԵՐՆԵՏ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԻԶՆԵՍ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ԷյԴիՍի - ADC) շուկա է ներկայացնում իր նոր ծառայությունները՝ «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» և «Ինտերնետ Դրայվ»:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, նշված ծառայությունների միացումն ու ակտիվացումը ընկերությունն իրականացնում է անվճար:

«Այս ծառայությունների մեծ առավելություն է հանդիսանում օպտիկամանրաթելային միացումը, որը երաշխավորում է կապի որակի բարձր մակարդակ», - նշեցին ընկերությունից:

ADC-ի մարքեթինգի բաժնի ներկայացուցչի խոսքերով, ընկերությունը հետազոտել է տարբեր բիզնես սեգմենտների պահանջարկն ու հնարավորությունները և մշակել է ամեն սեգմենտի պահանջներին համապատասխանող ծառայություններ:
«ADC-ին ձգտում է ապահովել պրոֆեսիոնալ ծառայություններով տարբեր մեծության, ցանկացած բյուջեներով և պահանջներով ընկերություններ: Բացի այդ, ընկերությունը տրամադրում է հնարավորություն ստանալու զգալի զեղչեր 5%, 10%, 15% և 20% չափով՝ 3, 6, 9 ու 12 ամիսների համար համապատասխանաբար` կանխավճար իրականացնելու դեպքում», - տեղեկացրեցին ընկերությունից:

«Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» և «Ինտերնետ Դրայվ» ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ստորագրել մեկ տարվա պայմանագիր: Նոր ծառայությունների և նրանց սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություն հնարավոր է ստանալ ընկերության  www.adc.am ինտերնետային կայքից:

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ» (ԷյԴիՍի) ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին։ Կազմակերպությունը Երևան քաղաքում կառուցել և շահագործման է հանձնել եզակի օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ցանց, որը հիմնված է ժամանակակից IP/MPLS  տեխնոլոգիայի վրա։ ADC-ի գործունեությունը նպատակաուղղված է բավարարելու էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի անընդհատ աճող պահանջարկը և ստեղծելու առաջադեմ ցանցային լուծումներ, որոնք կհամապատասխանեն ապագայի պահանջներին։--0-