2000-2014թթ.-ին աշխարհում գրանցված կիբեռգրոհների աղմկահարույց դեպքերը
14.08.2014,
15:28
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգը հինգշաբթի գրոհի է ենթարկվել, անհայտ չարագործները կոտրել են ՌԴ կառավարության ղեկավարի էջն ու նրա անունից մի քանի գրառումներ կատարել, որոնց թվում է նաև հրաժարականի մասին հայտարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգը հինգշաբթի գրոհի է ենթարկվել, անհայտ չարագործները կոտրել են ՌԴ կառավարության ղեկավարի էջն ու նրա անունից մի քանի գրառումներ կատարել, որոնց թվում է նաև հրաժարականի մասին հայտարարությունը:
Ստորև ՌԻԱ Նովոստին ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում 2000-2014թթ.-ին աշխարհում գրանցված կիբեռգրոհների աղմկահարույց դեպքերի մասին:
2014
Օգոստոսի 14-ին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգը կոտրել են, բլոգում արված վերջին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, միկրոբլոգում խոսվում է այն մասին, որ Մեդվեդևը որոշել է հրաժարական տալ: Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգում գրոհից հետո թողարկված բոլոր հաղորդագրությունները ջնջվեցին կես ժամ անց:
Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքի վրա հզոր DDoS-գրոհ է իրականացվել: «Կիբեռբերկուտ» խմբի ցանցահենները, որը ստեղծվել է Ուկրաինայի ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի ցրումից հետո, իրենց պորտալում տեղեկացրեցին, որ նրանք են արգելափակել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կայքը, «ով սեփական ժողովրդի ցեղասպանությունն է իրականացնում»:
Հուլիսի 10-ին New York Times թերթը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, տեղեկացրեց, որ չինացի ցանցահենները մարտին խոշոր գրոհ են կազմակերպել ԱՄՆ-ի Կադրային ծառայության վարչության պահոցի վրա և դաշնային ծառայողների մասին տեղեկատվություն են գողացել, ովքեր դիմել են պետական ծառայություններ գաղտնի տեղեկատվության տրամադրման համար:
2013
Նոյեմբերի 8-ին ԶԼՄ-ները տեղեկացրին, որ ցանցահենները կոտրել են Սինգապուրի նախագահի և վարչապետի կայքերը: Գրոհը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Սինգապուրի իշխանությունները հայտարարել են, թե նախատեսում են միջոցներ ձեռնարկել Anonymous խմբավորման դեմ:
Հոկտեմբերի 28-ին Time ամսագրի կայքը տեղեկացրեց, որ ցանցահենները կարողացել են կոտրել Facebook և Twitter սոցցանցերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջերի հղումները, սակայն նրանց չի հաջողվել վերահսկողություն սահմանել հաշվարկային գրառումների նկատմամբ:
Սեպտեմբերի 20-ին ԶԼՄ-ները տեղեկացրին, որ անհայտ ցանցահենները «կոտրել են» Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի գրասենյակի համակարգչային ցանցը: Իսկ սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ Բելգիայի ԱԳՆ-ում համակարգչային ենթակառուցվածքի վրա իրականացված գրոհի մասին: Բելգիայի հատուկ ծառայությունների զեկույցի տվյալների համաձայն՝ համակարգչահենների հետքերը Չինաստան են տանում:
Օգոստոսի 7-ին կոտրել էին ՌԻԱ Նովոստիի ոչ հիմնական՝ Միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի և RIA Novosti Deutsch-ի հաշիվները: Ցանցահենները կեղծ տեղեկատվություն էին հրապարակել ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան մասին: Երկու կեղծ հաղորդագրությունները ցանցում մնացին մոտ հինգ րոպե, այնուհետև ջնջվեցին:
Հուլիսի 26-ին զանգվածային կիբեռգրոհ էր կազմակերպվել Վենեսուելայի իշխանությունների հետ կապ ունեցող մի շարք կայքերի վրա:
Ապրիլի 23-ին կոտրել էին Twitter միկրոբլոգում Ասոշիեյթիդ Փրես լրատվական գործակալության կայքի էջը: Սոցցանցում երկու կեղծ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, թե Սպիտակ տանը երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վիրավորվել է:
Ապրիլի 14-ին Twitter-ում Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի միկրոբլոգը գրոհի էր ենթարկվել անհայտ ցանցահենների կողմից, ովքեր, ամենայն հավանականությամբ, հարևան Պերուից էին:
Մարտին DDoS-գրոհ կազմակերպվեց, որը, ըստ փորձագետների, այսօրվա դրությամբ խոշորագույն գրոհներից մեկն է: Այն հանգեցրեց մի շարք եվրոպական երկրներում համացանցի դանդաղ աշխատանքի: Գլխավոր զոհը Spamhaus ոչ կոմերցիոն կազմակերպության կայքն էր, որը պայքարում է սպամ տարածողների դեմ:
2012
Դեկտեմբերի 21-ին ցանցահենները 4,5 հազար բանկոմատներից 5 մլն դոլար էին կանխիկացրել՝ հասանելիություն ստանալով Visa և MasterCard կանխավճարային քարտերի հնդկական օպերատորի նկատմամբ: Չարագործները ավելացրել էին ԱՄԷ-ի բանկում կանխիկացման սահմանաչափն ու վերակոդավորել էին մագնիսական քարտերը աշխարհի 20 երկրում:
Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ցանցահենները գրոհել էին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) սերվերներից մեկը և իրենց կայքում տեղադրել կազմակերպության հարյուր աշխատակիցների էլեկտրոնային փոստի հասցեները:
Հունիսի 12-ին ռուսական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենց ինտերնետային ռեսուրսների վրա DdoS-գրոհ է կազմակերպվել: «Նովայա գազետա» թերթի, Slon.ru-ի, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի կայքերը հունիսի 12-ին ենթարկվել էին գրոհի մեկ բոթ-ցանցի միջոցով, որը բաղկացած էր 133 հազար վարակված համակարգիչներից:
Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ կիբեռհանցագործներն անօրինական հասանելիություն են ստացել ԱՄՆ-ի արդարադատության կայքի նկատմամբ:
2011
Հունիսին Citigroup Inc բանկային խումբը տեղեկացրեց 360 հազար տուժածների մասին Հյուսիսային Ամերիկայում բանկի քարտատերերի տվյալների բազայի վրա իրականացված գրոհի հետևանքով: Գողացել էին բանկի հիմնական քարտապանների հաշվեհամարներին, նրանց անուններին, կոնտակտային տեղեկատվությանը վերաբերող տվյալները:
Մարտին ցանցահենները կոտրել էին RSA-ի համակարգչային ցանցը, որը EMC ընկերության ստորաբաժանումն է՝ հասանելիություն ստանալով SecurID տեխնոլոգիայի մասին տեղեկատվության նկատմամբ, որը կիրառվում է կորպորատիվ համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման համար:
2010
Նոյեմբերին և դեկտեմբերին Anonymous ցանցահենների խմբի մասնակիցները մի շարք DdoS-գրոհներ էին կազմակերպել ընկերությունների և կազմակերպությունների կայքերի վրա, որոնք հակազդում են WikiLeaks ռեսուսրի գործունեությանը: Գրոհի ենթարկված կայքերի թվում էին PayPal-ի, Visa-ի և MasterСard-ի կայքերը:
Սեպտեմբերին Իրանը հայտարարեց, որ Stuxnet համակարգչային վիրուսը վնասել է Բուշերում գտնվող ԱԷԿ-ի աշխատակիցների համակարգիչները:
Սեպտեմբերին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրեցին ավելի քան 60 մարդու բանկերի վրա իրականացված գլոբալ գրոհին մասնակցելու մեջ: 2009թ.-ի մայիսից մինչև 2010թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գործող քրեական ցանցն ամենաքիչը 3 մլն դոլար էր գողացել, բրիտանական ցանցը՝ մոտ 9,5 մլն դոլար:
2009
Դեկտեմբերի 21-ին Fox News հեռուստաալիքը տեղեկացրեց, որ Անվտանգության դաշնային ծառայությունը հետաքննություն է սկսում Citigroup Inc. բանկային խմբից տասնյակ միլիոն դոլար գողանալու կապակցությամբ: Ամերիկյան հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործության կատարման մեջ կասկածվում են ռուս ցանցահենները: Հարձակումն իրականացվել է Citigroup-ի դուստր ընկերության՝ Citibank-ի վրա, որի կազմում ներառված են մասնավոր անձանց հետ աշխատող հյուսիսամերիկյան բանկերն ու այլ ընկերություններ:
Հուլիսի 8-ին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարեցին, որ զանգվածային կիբեռգրոհ է կազմակերպվել երկրի կառավարական և բանկային կարևորագույն կայքերի վրա:
Ապրիլի 21-ին Wall Street Journal թերթը, վկայաբերելով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ կիբեռհանցագործները ներթափանցել են Պենտագոնի համակարգչային ցանց և տեղեկատվություն են գողացել Joint Strike Fighter հինգերորդ սերնդի բազմաթիրախային կործանիչի մասին, որը հայտնի է նաև որպես F-35 Lightning II:
Ապրիլի 8-ին The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի անանուն ներկայացուցիչների վրա, տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Չինաստանի ցանցահենները գրոհել են ԱՄՆ-ի տարածքում գործող էներգացանցերի աշխատանքը վերահսկող համակարգիչները:
Մարտի 30-ին «Չաս» լատվիական թերթը, հղում անելով հետաքննության տվյալներին, որն անցկացվել է տասն ամսվա ընթացքում համակարգչային հանցագործությունների ոլորտի փորձագետների կողմից, տեղեկացրեց, որ GhostNet լրտեսական ծրագրի գրոհին են ենթարկվել Իրանի, Բանգլադեշի, Լատվիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Բրունեի, Բարբադոսի և Բութանի արտգործնախարարությունները:
2008
Տարեվերջին ցանցում հայտնաբերվել էր Conficker վիրուսը: 2009 թ.-ի ապրիլին այն արդեն հասցրել էր ներթափանցել ավելի քան 12 մլն համակարգիչների մեջ: Տուժեցին բրիտանական ՌԾՈՒ-ի նավերի թվային համակարգերը, ինչպես նաև Բրիտանիայի խորհրդի Համայնքների պալատը: Վիրուսը հեշտությամբ կոտրում է գաղտնաբառերը, իսկ հետո օգտագործում է վարակված սարքերը սպամ ուղարկելու համար կամ որպես գողացված տեղեկատվության պահպանման բազաներ:
2007
Ապրիլին ցանցահենները գրոհներ էին կազմակերպել Էստոնիայի պաշտոնական հաստատությունների կայքերի վրա: Ապրիլի 27-ին նրանք կոտրեցին իշխող Բարեփոխիչ կուսակցության կայքը: Նույն օրը սահմանափակվել էր Էստոնիայի կառավարության կայքի հասանելիությունը: Ապրիլի 28-ին որոշ ժամանակ արգելափակված էին Էստոնիայի նախագահի, խորհրդարանի և ԱԳՆ-ի կայքերը: Էստոնիայի կառավարական հաստատությունների կայքերի վրա կազմակերպվող գրոհները սկսվեցին այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները որոշեցին սկսել Ազատամարտիկի հուշահամալիրի մոտ թաղված խորհրդային ռազմիկների աճյունների արտաշիրիմումն ու նույնականացման աշխատանքները:
2005
Օգոստոսի 16-ին գրոհ կազմակերպվեց ԱՄՆ-ի առաջատար տպագիր հրատարակությունների, ինչպես նաև ռադիոհեռուստատեսային ընկերությունների համակարգերի վրա: Մասնավորապես, ժամանակավորապես շարքից դուրս էր եկել Windows-2000 օպերացիոն համակարգը New York Times թերթում և ABC ու CNN հեռուստաալիքներում: Ցանցահենը նաև կոտրել էր մի քանի բանկերի տվյալների բազաներն ու հաշիվների մեքենայություններ էր կատարել՝ խախտելով դրամական փոխանցումների համակարգի աշխատանքը: Ողջ աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ էին վարակվել:
2004
Մայիսի 3-ին Իտալիան ենթարկվեց Сассер նորագույն համակարգչային վիրուսի գրոհին, որը տարածվում է՝ օգտագործելով Windows ծրագրային ապահովման թերությունները: Անհատների և կազմակերպությունների տասնյակ հազարավոր անհատական համակարգիչներ «կախվել էին» և երկար ժամանակով անջատվել: Մեծ վնաս էր հասցվել Իտալիայի երկաթուղու և պետական փոստի էլեկտրոնային համակարգերին: Որոշ ժամանակով շարքից դուրս էին եկել անգամ Իտալիայի ՆԳՆ-ի համակարգիչները: Վիրուսի ստեղծողի մասին տեղեկատվության դիմաց Microsoft-ը 250 հազար դոլարի պարգևավճար է սահմանել:
2003
Հունվարի 25-26-ին ակտիվացավ Slammer վիրուսը, որը հանգեցրեց Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում համացանցի դանդաղմանը: Միաժամանակ որոշ շրջաններ, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեան, ընդհանրապես կտրվել էր համացանցից:
2000
Մայիսին համացանցում հայտնվեց I Love You վիրուսը, որը համացանցի գոյության պատմության ընթացքում ամենավնասակարներից մեկն է: Որոշ գնահատականներով՝ ողջ աշխարհում անհատական համակարգիչների օգտատերերին հասցված վնասը կազմել է ավելի քան 10 մլրդ դոլար:-0-