USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ADC-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՍԱՎԱՐՁԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

14.05.2009, 01:59
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) հայտարարում է ակցիա բոլոր ընկերությունների համար՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության ամսավարձերի նվազեցում, տեղակացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ADC-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՑԻԱ՝ «ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՍԱՎԱՐՁԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) հայտարարում է ակցիա բոլոր ընկերությունների համար՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության ամսավարձերի նվազեցում, տեղակացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
 
«Սույն թվականի մայիսի 13-ից հունիսի 12-ը, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր, բաժանորդները կստանան հնարավորություն վճարելու զգալիորեն նվազեցված ամսավարձեր ողջ տարվա ընթացքում և ունենալ բարձրակարգ օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայություն՝ առանց տրաֆիկային սահմանափակումների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ակցիայի շրջանակներում «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության գործող գնացուցակն է՝ Ինտերնետ Օֆիս Մինի 250 (մինչև 256/64)՝ 38 300 դրամ 49 000-ի փոխարեն, Ինտերնետ Օֆիս Մինի 500 (մինչև 512/128)՝ 52 500 դրամ 70 000-ի փոխարեն, Ինտերնետ Օֆիս Մինի 1000 (մինչև 1024/256)՝ 71 000 դրամ 100 000-ի փոխարեն, Ինտերնետ Օֆիս Մինի 1500 (մինչև 1536/384)՝ 106 600 դրամ 148 000-ի փոխարեն,  Ինտերնետ Օֆիս Մինի 2000 (մինչև 2048/512)՝ 145 500 դրամ 194 000-ի փոխարեն,  Ինտերնետ Օֆիս Մինի 3000 (Մինչև 3072/768)՝ 216 800 դրամ 289 000-ի փոխարեն, Ինտերնետ Օֆիս Մինի 4000 (Մինչև 4096/1024)՝ 288 000 դրամ 384 000-ի փոխարեն:

«Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայությունը փոքր և միջին կազմակերպությունների համար մշակված ինտերնետ ծառայություն է։

Ծառայության մատուցումն իրականացվում է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ մոտակա հանգույցից դեպի բաժանորդի գտնվելու վայրը՝ օպտիկամանրաթելային լարանցման միջոցով, ինչը ներառում է նաև համապատասխան վերջնասարքի տեղադրումը։

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) միջազգային համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին:
Ընկերությունը ստեղծել և շահագործում է Երևան քաղաքում լայնածավալ օպտիկամանրաթելային ցանց և ունի կորպորատիվ բաժանորդների զգալի քանակ։ 
Գերժամանակակից  IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված ADC ընկերության ցանցն ունի ավելի քան 400կմ երկարություն։

Շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության` ADC-ն անընդհատ զարգացնում և ընդլայնում է իր ծառայությունները՝ շուկայական պահանջարկին համապատասխան։ Ընկերությունը որդեգրել է իր ցանցի տարածքային ընդլայնման քաղաքականությունը, ըստ որի ցանցը շարունակում է ընդարձակվել դեպի նոր տարածքներ, իսկ ծառայությունների փաթեթը համալրվելու է նոր գործառույթներով: -0-