USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ADC-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ

26.03.2009, 17:04
«Armenian Datacom Company» (ADC) ՓԲԸ հայ-նորվեգիական ընկերությունը հայկական շուկայում ներկայացրել է նոր ծառայություն՝ «Ինտերնետ Օֆիս Մինի»։
ADC-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՕՖԻՍ ՄԻՆԻ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «Armenian Datacom Company» (ADC) ՓԲԸ հայ-նորվեգիական ընկերությունը հայկական շուկայում ներկայացրել է նոր ծառայություն՝ «Ինտերնետ Օֆիս Մինի»։

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից, նոր ծառայությունը մշակված է հատուկ ոչ մեծ ընկերությունների համար։

«Այդ ծառայության ամսական վճարի մակարդակը հասանելի է նման ընկերությունների համար, իսկ թողունակության ունակություններն ամբողջովին համապատասխանում են նրանց պահանջներին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Նոր ծառայությունն նախատեսված է փոքր և միջին ընկերությունների համար։

Ծառայության միացումն իրականացվում է օպտիկամանրաթելային լարանցման և համապատասխան վերջնասարքի տեղադրման միջոցով և ապահովում է ասիմետրիկ կապի արագություններ, ինչպես նաև չունի տրաֆիկի որևէ սահմանափակում։

Ընկերության կողմից բաժանորդին տրամադրվում է անվճար մեկ IP հասցե, ինչպես նաև իրականացվում է ծառայության մոնիթորինգ, ինչի շնորհիվ բաժանորդը հնարավորություն ունի ինքնուրույն հսկել ծառայության աշխատանքը, որի միջոցով տեսանելի է ծառայության օգտագործման տրաֆիկի իրական պատկերը։

Ընկերությունում գործում է վեց սակագնային փաթեթ՝ Ինտերնետ Օֆիս Մինի 500 (արագությունը մինչև 512/128 Կբ/վ) 70 000 դրամ (բոլոր գները ներառում են ԱԱՀ-ն), Ինտերնետ Օֆիս Մինի 1000 (մինչև 1024/256 Կբ/վ) 100 000 դրամ, Ինտերնետ Օֆիս Մինի 1500 (մինչև 1536/384 Կբ/վ) 148 000 դրամ, Ինտերնետ Օֆիս Մինի 2000 (մինչև 2048/512 Կբ/վ) 194 000 դրամ, Ինտերնետ Օֆիս Մինի 3000 (մինչև 3072/768 Կբ/վ) 289 000 դրամ, Ինտերնետ Օֆիս Մինի 4000 (մինչև 4096/1024 Կբ/վ) 384 000 դրամ։

Ընդ որում եթե բաժանորդները վճարում են միանգմաից 6 ամսվա համար, ապա նրանց տրամադրվում է 5 տոկոս զեղչ, իսկ վճարելով միանգամից մեկ տարվա համար՝ բաժանորդը կստանա 10 տոկոս զեղչ։

Արմենիան դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ (ACD) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է, հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը Երևանի և մերձակա շրջանների հեռահաղորդակցման ծառայությունների շուկայի առաջատարներից է։ ACD տրամադրում է օպտիկական-մանրաթելային լայնաշերտ ինտերնետ-կապին միանալու ծառայություններ, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ։

Դուբայում հիմնադրված «Դելթա Փարթներս» ներդրումային և կոնսալթինգային ընկերությունը լրացուցիչ էմիսիայի միջոցով 2009 թ.-ի փետրվարին ADC ընկերության մեջ  ներդրել է 6 միլիոն դոլար՝ ծառայությունների փաթեթները, տրամադրվող ծառայություններն ու ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով (1 դոլարը 368, 79 դրամ է)։-0-