USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Яндекс.Почта-ն ինտերֆեյսը հայերեն է թարգմանել

17.07.2012, 13:46
«Яндекс.Почта» ծառայությունները հայ օգտատերերին արդեն հասանելի են մայրենի լեզվով։
Яндекс.Почта-ն ինտերֆեյսը հայերեն է թարգմանել
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Яндекс.Почта» ծառայությունները հայ օգտատերերին արդեն հասանելի են մայրենի լեզվով։

Ընկերության հաղորդագրության համաձայն, Яндекс.Почта-ն ինտերֆեյսը թարգմանել է հինգ նոր լեզվով՝ ղազախերեն, բելառուսերեն, հայերեն, վրացերեն և ռումիներեն։

Փոստն աշխատում է 11 լեզվով։ Բացի հինգ նոր լեզվից, դրանք են անգլերենը, թուրքերենը, ուկրաիներենը, թաթարերենը, ադրբեջաներենը և ռուսերենը։

Բավական է սեղմել էկրանի աջ ներքևի անկյունում գտնվող դրոշակն ու հայտնված ցուցակում ընտրել անհրաժեշտ լեզուն։ -0-