USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Սերվերների և սմարթֆոնների համար 110–միջուկանի պրոցեսոր է ստեղծվել

29.08.2013, 14:12
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են մի պրոցեսոր, որը 110 միջուկ է պարունակում։ Նման չիպեր նախկինում ստեղծվել էին և նույնիսկ ավելի շատ քանակությամբ միջուկ էին պարունակել։ Ըստ ասպիրանտ և բժշկական գիտությունների թեկնածու Միզկո Լիսի (Mieszko Lis), ով Կալիֆոռնիայի համաժողովի ժամանակ ցուցադրել է նոր չիպը, MIT–ի նոր մշակումն այլ ճարտարապետություն ունի, գրում է cnews.ru–ն։
Սերվերների և սմարթֆոնների համար 110–միջուկանի պրոցեսոր է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են մի պրոցեսոր, որը 110 միջուկ է պարունակում։ Նման չիպեր նախկինում ստեղծվել էին և նույնիսկ ավելի շատ քանակությամբ միջուկ էին պարունակել։ Ըստ ասպիրանտ և բժշկական գիտությունների թեկնածու Միզկո Լիսի (Mieszko Lis), ով Կալիֆոռնիայի համաժողովի ժամանակ ցուցադրել է նոր չիպը, MIT–ի նոր մշակումն այլ ճարտարապետություն ունի, գրում է cnews.ru–ն։

Բյուրեղապակու չափը, որի վրա հետազոտողներին հաջողվել է 110 միջուկ տեղադրել, կազմում է 10 x 10 մմ։ Չիպը պատրաստվել է 45 տեխնոլոգիական նորմայի կիրառմամբ, հաղորդում է Computerworld–ը։

Հետազոտողներն ընդգծել են, որ այն ունիվերսալ պրոցեսոր է, որը կարելի է օգտագործել որպես անձնական համակարգչի կենտրոնական պրոցեսոր, ոչ թե գրաֆիկական արագացուցիչ, որը նախատեսված է տեսամշակման կոնկրետ խնդիրը լուծելու համար (օրինակ` 100-միջուկանի ZMS-40 StemCell Media)։

Չիպի ճարտարապետությունը մշակվել է տվյալների մեծ ծավալների հետ աշխատելու համար և այնպես, որ դրա էլեկտրական շղթաների ներսի տրաֆիկը նվազագույն լինի, պատմել է Լիսը։ –0–