USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՌԴ–ն լրտեսներից պաշտպանված բջջային օպերացիոն համակարգ է ստեղծել

03.07.2014, 12:10
Ռուսաստանում ստեղծել են «РоМОС» բջջային օպերացիոն համակարգը, որն անհնար է դարձնում է տեղեկության արտահոսքը, լրտեսական ծրագրերի տեղադրումը և գաղտնալսումը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի, ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի զարգացման գծով տնօրենի տեղակալ Դմիտրի Պետրովը։
ՌԴ–ն լրտեսներից պաշտպանված բջջային օպերացիոն համակարգ է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում ստեղծել են «РоМОС» բջջային օպերացիոն համակարգը, որն անհնար է դարձնում է տեղեկության արտահոսքը, լրտեսական ծրագրերի տեղադրումը և գաղտնալսումը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի, ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի զարգացման գծով տնօրենի տեղակալ Դմիտրի Պետրովը։

«Մենք իսկապես պաշտպանված համակարգ ենք ստեղծել, որը բացառում է տեղեկության արտահոսքը, տարբեր հավելվածների տեղադրումն ու գաղտնալսումը»,– ասել է Պետրովը։

Օպերացիոն համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բաց արտոնագրված կոդը բացառում է հավելվածների առկայությունը։ «Արևմտյան ցանկացած «վենդորի» առկայությունը ավտոմատ կերպով ենթադրում է տվյալների կառավարում կամ որևէ տեղեկության հեռացում»,– հստակեցրել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ այս համակարգով աշխատող սարքում կարելի է տեղադրել միայն այնպիսի ծրագրեր, որոնք օգտագործողի անձնական տվյալների հասանելիություն չեն կարող ստանալ։  «Բացի այդ, այս համակարգը պաշտպանում է համացանցային գրոհներից և վնասաբեր ու լրտեսական ծրագրերից»,– վստահեցրել է Պետրովը։-0-