Apple-ը նոր օպերացիոն համակարգ է գործարկել
26.07.2012,
15:00
Apple-ը հայտարարել է օպերացիոն համակարգի նոր տարբերակի՝ OS X 10.8 Mountain Lion-ի գործարկման մասին, որում մշակողը շարունակել է տեղադրել iOS բջջայինի նոր գործառույթները:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Apple-ը հայտարարել է օպերացիոն համակարգի նոր տարբերակի՝ OS X 10.8 Mountain Lion-ի գործարկման մասին, որում մշակողը շարունակել է տեղադրել iOS բջջայինի նոր գործառույթները:
Գործընթացը սկսվել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ.-ի հուլիսին` Lion-ի գործարկմամբ:
Mountain Lion-ը ներառում է ավելի քան 200 նոր գործառույթ, որոնց թվում են՝ Messages նոր ներդիրը, որը փոխարինում է iChat-ին և կրում է Mac-ի iMessage գործողությունը, որի օգնությամբ հնարավոր է անվճար հաղորդագրություններ ուղարկել iPhone, iPad, iPod touch կամ Mac համակարգչի ցանկացած օգտագործողի, և Notification Center ծանուցումների կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր է բոլոր ծանուցումները բացել մեկ պատուհանով, հաղորդում է cnews.ru-ն:
Բացի այդ, Mountain Lion-ում հայտնվել է Sharing ընդհանուր համակարգային գործառույթը, որը թույլ է տալիս հղումներ, լուսանկարներ, տեսահոլովակներ և այլ ֆայլեր բացել՝ առանց այլ ներդիրի միանալու անհրաժեշտության:
Հաջորդ թարմացումներից մեկում Mountain Lion-ում կլինի Facebook-ի հետ ինտեգրացումը. հնարավոր կլինի հրապարակել լուսանկարներ, հղումները և մեկնաբանություններ՝ հենց ներդիրից նշելով գտնվելու վայրը, ընկերների ցուցակում ավտոմատ կերպով տեսնել ընկերներին և թարմացնել կարգավիճակը Notification Center-ից:
Mountain Lion-ի հավելյալ գործառույթների թվում են Dictation (թույլ է տալիս ցանկացած ծրագրում թելադրել տեքստը, որտեղ այն հնարավոր է տպել, այդ թվում՝ կողմնակի ներդիրներում), Game Center, Power Nap (թարմացնում է համակարգը և ներդիրը քնի ռեժիմով) և Game Center, ինչպես նաև Safari նորացված վեբ բրաուզերը: Safari-ի վեցերորդ տարբերակը, որը նույնպես հասանելի է Lion-ի օգտատերերի համար, ներառում է հասցեի մուտքագրման և որոնման ընդհանուր տողը, Reading List –ում պահպանվող էջերի օֆլայնային հասանելիություն, Do Not Track անվտանգության գործողություն և գաղտնաբառերի կառավարման նոր վահանակ: -0-