USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով iPhone 6–ի գործարկումը կարող է հետաձգվել

05.08.2014, 11:48
Apple–ի iPhone 6–ի գործարկումը կարող է հետաձգվել մի քանի ամսով, քանի որ Չինաստանի աշխատանքի պաշտպանության կազմակերպությունները ստուգումներ են անցկացնում։
Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով iPhone 6–ի գործարկումը կարող է հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple–ի iPhone 6–ի գործարկումը կարող է հետաձգվել մի քանի ամսով, քանի որ Չինաստանի աշխատանքի պաշտպանության կազմակերպությունները ստուգումներ են անցկացնում։

Իսկ ստուգումներ անցկացնելու պատճառ է հանդիսացել օրեր առաջ Zhongrong Metal Production ընկերության գործարանում գրանցված պայթյունը, որի հետևանքով 75 աշխատող մահացել է, 180-ը` վնասվածքներ ստացել։ Գործարանը գտնվում է Չինաստանի Ցզյանսու գավառում։ Այժմ իշխանությունները մտադիր են ստուգումներ անցկացնել 40 տեղական ձեռնարկությունում, որտեղ ալյումինե իրերի մշակում է կատարվում, գրում է cnews.ru-ն։

Ձեռնարկություններից մեկն էլ Foxconn–ն է` Apple–ի վաղեմի գործընկերը, որը «խնձորային» ընկերության համար մի շարք սարքեր է արտադրում, այդ թվում` iPhone–ը։ Հուլիսի կեսին տեղեկություն էր տարածվել, որ iPhone–ի հավաքման աշխատանքներն իրականացնելու համար Foxconn–ը ևս 100 հազար աշխատող է վարձել։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Apple–ը ծրագրում է iPhone 6–ը ներկայացնել 2014 թվականի սեպտեմբերին, այսինքն` հաջորդ ամիս։-0-