Պարզվեց` Intel պլանշետը թանկ է և հնացած
11.02.2013,
19:27
Dynamism ամերիկյան ինտերնետ–խանութը սկսել է Intel StudyBook պլանշետի վաճառքը։ 2012 թվականին ներկայացված StudyBook–ը նախատեսված է կրթության ոլորտի համար, և այն կարող է գնել յուրաքանչյուր ոք, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Dynamism ամերիկյան ինտերնետ–խանութը սկսել է Intel StudyBook պլանշետի վաճառքը։ 2012 թվականին ներկայացված StudyBook–ը նախատեսված է կրթության ոլորտի համար, և այն կարող է գնել յուրաքանչյուր ոք, գրում է cnews.ru–ն։
525 գրամ քաշով Intel StudyBook–ը զինված է 1024 x 600 պիքսել թողունակության 7–դյույմանոց էկրանով, 1,2 ԳՀց հաճախականությամբ Intel Atom Z650 միամիջուկ պրոցեսորով և աշխատում է Windows 7 Home Premium օպերացիոն համակարգով։ Ինքնուրույն աշխատանքի առավելագույն ժամանակը կազմում է 5.5 ժամ։
Օտարերկրացի տեսաբանները StudyBook–ն անվանել են ուշացած և հնացած օպերացիոն համակարգով, դանդաղ պրոցեսորով (որը թողարկվել է դեռ 2011 թվականին) զինված և թանկ պրոդուկտ։
Պլանշետի գինը 700 դոլար է 32 ԳԲ ֆլեշ–հիշողությամբ մոդիֆիկացիայի համար։ Դա 3.5 անգամ շատ է, քան ծրագրվում էր սկզբում` ապրիլին։ Այդ ժամանակ` ցուցադրելով նոր սարքը, Intel–ում խոսսում էին 200 դոլարի գնի մասին։
StudyBook–ի գինը զգալիորեն բարձր է նաև Android–ով աշխատող մրցակիցների արժեքից։ Օրինակ, 8 ԳԲ հիշողությամբ Google Nexus 7–ն ԱՄՆ–ում վաճառքի է դրվել 199 դոլարով։ 32 ԳԲ հիշողությամբ պլանշետի գինը ներկայում կազմում է 270 դոլար։
Բացի Google Nexus 7–ից ամերիկյան շուկայում, որտեղ Intel–ը սեփական սարքն է թողարկել, կան նաև այլ տարբերակներ։ Օրինակ, 7–դյույմանոց HD-էկրանով և 16 ԳԲ հիշողությամբ Amazon Kindle Fire, որի արժեքը 199 դոլար է։
Պլանշետն ունի աշակերտական ներդիրներ, որոնք օգնում են յուրացնել ուսումնական նյութը և տնային հանձնարարությունները, համատեղ աշխատանք և կարող են հեռակառավարվել ուսուցչի համակարգչից։
StudyBook–ը Intel Learning Series–ի դպրոցական համակարգիչների շարքի նոր սարք է, որը ներառում է լեփթոփներ և տրանսֆորմերներ։ Ինչպես և շարքի մյուս սարքերը, StudyBook–ն էտալոնային լուծում է, որի հիման վրա տարբեր երկրների տեղական վենդորները կարող են համակարգիչներ արտադրել սեփական ապրանքանշանով։ -0-