Intel–ը կրկնապատկել է Itanium պրոցեսորների արտադրողականությունը
09.11.2012,
19:15
Intel–ը սկսել է նոր Itanium պրոցեսորի` Intel Itanium 9500–ի մատակարարումը։ Կորպորացիայում վստահեցնում են, որ դրանք գրեթե երկու անգամ գերազանցում են նախորդ սերնդի Itanium պրոցեսորներին, հաղորդում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Intel–ը սկսել է նոր Itanium պրոցեսորի` Intel Itanium 9500–ի մատակարարումը։ Կորպորացիայում վստահեցնում են, որ դրանք գրեթե երկու անգամ գերազանցում են նախորդ սերնդի Itanium պրոցեսորներին, հաղորդում է Cnews.ru–ն։
Itanium 9500–ն ունի 3.1 մլրդ տրանզիստորներ, և դրանք Intel–ի ամենաբարդ պորցեսորներն են այս պահին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Պրոցեսորում միջուկների առավելագույն քանակը հասել է 8-ի։ Չիպերն աշխատում են սկսած 1,73 ԳՀց հաճախականությունից` 130 Վտ էներգիայի օգտագործման դեպքում, մինչև 2,53 ԳՀց հաճախականություն`170 Վտ էներգիայի օգտագործման դեպքում։
Թողարկվել է չորս մոդել` Itanium 9560, 9550, 9540 և 9520։
Պրոցեսորները մինչև 2 ՏԲ հիշողություն ունեն։ Չիպերի արժեքը սկսում է 1350 դոլարից և հասնում է մինչև 4650 դոլարի։--0-