USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մշակվել է ապագայի օգտատիրական ինտերֆեյսը

04.04.2013, 14:25
Fujitsu–ի հետազոտական ստորաբաժանումը մշակել է համակարգչային ծրագիր, որը կարողանում է միաժամանակ հասկանալ մատների հպումն ու թղթե կրիչների տեղեկությունը։ Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում նմանատիպ տեխնոլոգիան կարող է փոխարինել մուտքագրման ավանդական միջոցները։
Մշակվել է ապագայի օգտատիրական ինտերֆեյսը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Fujitsu–ի հետազոտական ստորաբաժանումը մշակել է համակարգչային ծրագիր, որը կարողանում է միաժամանակ հասկանալ մատների հպումն ու թղթե կրիչների տեղեկությունը։ Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում նմանատիպ տեխնոլոգիան կարող է փոխարինել մուտքագրման ավանդական միջոցները։

Ցուցադրական տեսանյութը բաժանված է երեք մասի։ Առաջին մասում օգտագործողը մատի օգնությամբ առանձնացնում է սեղանին դրված թղթի վրա տարբեր հատվածներ։ Համակարգիչը լուսանցում է կատարում և այդ հատվածները տեղադրում հիշողության մեջ։ Երկրորդ մասում ցույց է տրված տպագիր պատկերի լրացման հնարավորությունը համակարգչային գրաֆիկայով։ Երրորդ մասում օգտագործողը կտավին ամրացնում է տեքստով թղթե սթիքերներ, որոնք համակարգիչն անմիջապես թվայնացնում է։ Այնուհետև իրականացվում է մանիպուլյացիա թվայնացված սթիքերներով։

Նման համակարգերի մշակումն արդեն առաջին տարին չէ, որ իրականացվում է, սակայն մինչ օրս առարկաների հետ  փոխազդելու համար չէր պահանջվում որևէ ցուցիչ, օրինակ,  RFID-նշումներ ունենալ։ Fujitsu–ի ներկայացուցիչները պնդում են, որ մշակել են առաջին համակարգը, որով առարկաների հետ փոխազդեցության համար լրացուցիչ հարմարանքներ պետք չեն, հաղորդում է cnews.ru–ն։

Բացի այդ, Fujitsu համակարգը կառուցված է պարզագույն դետալներից` խցիկից և պրոեկտորից, որոնք կարելի է ձեռք բերել խանութում։ Եվ համակարգի երկրորդ առանձնահատկությունը դրա ցածր արժեքն է։

Միաժամանակ համակարգն ընդունակ է ճշգրիտ որոշել առարկաների ձևը և ձեռքերի մատների դիրքը նույնիսկ խցիկի ցածր թողունակության դեպքում։ Դրա համար պատասխանում են Fujitsu–ում ծրագրային ապահովման մակարդակով աշխատող մի քանի տեխնոլոգիաներ։

Համակարգն ավտոմատ տարբերում է սեղանի վրա դրված ոչ հարթ առարկաները, ինչից հետո կարգավորում է խցիկի, պրոեկտորի և ֆիզիկական օբյեկտների կոորդինատների համակարգերը։ Դա պետք է մատների շարժումները և օբյեկտների վրա պրոեկտավորվող պատկերով օբյեկտներին դիպչելը համադրելու համար։

Երբ մատների դիրքը որոշված է, ծրագիրը մշակում է դրանց պատկերումն առարկաներին կպնելու տեղերը ճշգրիտ որոշելու համար։ Նույնիսկ ցածր թողունակության վեբ–խցիկի օգտագործմամբ ապահովվում է ինտերֆեյսի որակյալ աշխատանքի ճշգրտություն։ Համակարգն ընդունակ է հետևել վայրկյանում 30 սմ արագությամբ տեղաշարժվող մատներին, ինչը համապատասխանում է համակարգչով աշխատելու ժամանակ մատների սովորական արագությանը։

Fujitsu–ի հետազոտողների հետագա ծրագրերի շարքում են` մշակված համակարգի և ուղեկցող ներդիրների կիրառման գնահատումն իրական միջավայրում։ Ընկերությունը ծրագրում է տեխնոլոգիան առևտրային շուկա հանել մինչև 2014 թվականի մարտը։ -0-