USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Աշխարհի կորպորացիաների մեկ երրորդն աշխատանքի ժամանակ շարժական ներդիրներ է օգտագործում. ուսումնասիրություն

06.03.2012, 19:55
Աշխարհի կորպորացիաների գրեթե մեկ երրորդն այսօրվա դրությամբ ներդրել կամ ներդնում է ծառայություններ, որոնք հիմնված են հատուկ շարժական ներդիրների վրա, իսկ կորպացիաների 71 տոկոսը քննարկում է նման ծառայություններից օգտվելու հնարավորությունը, նշվում է Symantec-ի State of Mobility ուսումնասիրության մեջ:
Աշխարհի կորպորացիաների մեկ երրորդն աշխատանքի ժամանակ շարժական ներդիրներ է օգտագործում. ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխարհի կորպորացիաների գրեթե մեկ երրորդն այսօրվա դրությամբ ներդրել կամ ներդնում է ծառայություններ, որոնք հիմնված են հատուկ շարժական ներդիրների վրա, իսկ կորպացիաների 71 տոկոսը քննարկում է նման ծառայություններից օգտվելու հնարավորությունը, նշվում է Symantec-ի State of Mobility ուսումնասիրության մեջ:

Շարժական ներդիրների կիրառման ոլորտի էական ընդլայնումը դարձավ կազմակերպությունների կողմից շարժական տեխնոլոգիաների ոլորտի շահութաբերության ընդհանուր ճանաչման արդյունքը, հարցվածների 59 տոկոսն արդեն օգտագործում է շարժական սարքեր կարևոր բիզնես-ներդիրների համար, ինչը դառնում է այն բանի ևս մեկ ապացույցը, որ շարժական տեխնոլոգիաները մասսայական են դառնում:-0-