USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Microsoft–ը կհրաժարվի Outlook.com–ից

06.05.2015, 13:25
The Verge–ի տեղեկություններով` Microsoft ընկերությունը Outlook.com–ի օգտատերերին կտեղափոխի Office 365։ Նպատակը կլինի այն, որ Outlook–ի փոստային հաճախորդը կարողանա լիարժեքորեն օգտվել Microsoft–ի մյուս ծառայություններից։ Outlook.com–ից արդեն հանել են Google–ի և  Facebook–ի երկխոսության դաշտերը, գրում է iguides.ru–ն։
Microsoft–ը կհրաժարվի Outlook.com–ից
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. The Verge–ի տեղեկություններով` Microsoft ընկերությունը Outlook.com–ի օգտատերերին կտեղափոխի Office 365։ Նպատակը կլինի այն, որ Outlook–ի փոստային հաճախորդը կարողանա լիարժեքորեն օգտվել Microsoft–ի մյուս ծառայություններից։ Outlook.com–ից արդեն հանել են Google–ի և  Facebook–ի երկխոսության դաշտերը, գրում է iguides.ru–ն։

Microsoft–ն անցած շաբաթ ցուցադրել է Outlook–ի էկրանային տարբերակում ներկառուցված հավելվածների աշխատանքը, ամենայն հավանականությամբ Office 365–ը նույնպես կունենա նույն հնարավորությունները։ Microsoft–ը ջանում է դյուրացնել հավելվածների ծածկագրերը, դրանք ունիվերսալ դարձնել բոլոր հարթակների` կայքերի, բջջային սարքերի ու համակարգիչների համար։ -0-