USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Microsoft–ը էժան պլանշետ կթողարկի Windows 10–ի համար

26.03.2015, 14:25
Microsoft կորպորացիան էժան պլանշետ է մշակում, որը կաշխատի Windows 8.1 օպերացիոն համակարգով, հաղորդում է WinBeta–ն։ Սարքը բնութագրվում է որպես «Surface RT–ի և Surface 2–ի ««իրավահաջորդ», որը հիմնված է լիարժեք օպերացիոն համակարգի վրա», ընդգծում է հրատարակությունը։ Լիարժեք օպերացիոն համակարգը թույլ է տալիս գործարկել Windows 7–ի համար մշակված հավելվածները, գրում է Cnews.ru–ն։
Microsoft–ը էժան պլանշետ կթողարկի Windows 10–ի համար
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան էժան պլանշետ է մշակում, որը կաշխատի Windows 8.1 օպերացիոն համակարգով, հաղորդում է WinBeta–ն։ Սարքը բնութագրվում է որպես «Surface RT–ի և Surface 2–ի ««իրավահաջորդ», որը հիմնված է լիարժեք օպերացիոն համակարգի վրա», ընդգծում է հրատարակությունը։ Լիարժեք օպերացիոն համակարգը թույլ է տալիս գործարկել Windows 7–ի համար մշակված հավելվածները, գրում է Cnews.ru–ն։

Հետագայում պլանշետից օգտվողը կարող է թարմացնել օպերացիոն համակարգը` ներբեռնելով Windows 10, որը կթողարկվի 2015թ.–ի ամռանը։

Մշակվող պլանշետի առանձնահատկությունը սարքի գինն է։ Եթե Surface Pro–ն լիարժեք համակարգչի գին ունի և նախատեսված է պրոֆեսիոնալների համար, ապա Surface 2–ի իրավահաջորդն իր արժեքով մոտ կլինի պլանշետներին։ Ընկերությունը նախատեսում է առավել ցածր ինքնարժեք ապահովել Intel Atom կամ Intel Core M ընտանիքին պատկանող ավելի էժան պրոցեսորի հաշվին։ Նման չիպը չի պահանջում օդափոխիչի առկայություն, այսպիսով կարելի է տնտեսել սառեցման համակարգի վրա, նշում է WinBeta–ն։ Ռեսուրսը չի նշել նոր սարքի էկրանի տրամագիծը։

Նման էժան պլանշետի թողարկումը տրամաբանական է այն պատճառով, որ Microsoft–ը չի նախատեսում Windows 10 ներբեռնել Surface 2 և Surface RT համապատասխան մոդելներում։ Կորպորացիան այդ մասին հայտարարել էր 2015թ.–ի սկզբին։–0–