«Մեգաֆոնը» գործարկել է ամենաէժան օպերատորական 4G սմարթֆոնը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մեգաֆոն» ընկերությունը գործարկել է 9990 ռուբլի արժողությամբ ամենաէժան օպերատորական 4G սմարթֆոնը` MegaFon 4G Turbo–ն, գրում է digit,ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Երկու տեսախցիկների շնորհիվ (համապատասխանաբար` 8 և 0,3 ՄՊ թողունակությամբ հիմնական և դիմացի) MegaFon 4G Turbo սմարթֆոնը հնարավոր է օգտագործել ոչ միայն զանգերի և տվյալների փոխանցման համար, այլ նաև որպես ֆոտո կամ վիդեոկոնտենտի ստեղծման աղբյուր։ Այն աշխատում է Android 4.0 (Ice Cream Sandwich) կառավարմամբ, ընդ որում արդեն հոտկեմբերին, ինչպես հաղորդում է «Մեգաֆոնը», օգտատերերը կկարողանան նորացնել օպերացիոն համակարգը` հասցնելով Android 4.1 (Jelly Bean) տարբերակին։
MegaFon 4G Turbo սմարթֆոնն աշխատում է Qualcomm երկմիջուկային պրոցեսորով` 1,5 Հհց տակտային հաճախականությամբ։ Սարքը զինված է խոշոր 4,5 դյույմանոց էկրանով, որն ապահովում է IPS HD (1280×720 կետեր) թողունակությունը։ Սմարթֆոնում տեղադրված է 1 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն, իսկ ներկառուցված հիշողության ծավալը հավասար է 16 ԳԲ–ի։ Դրանում հնարավոր է տեղադրել microSD հիշողության քարտեր։
MegaFon 4G Turbo սմարթֆոնի գինը, որը ձեռք է բերվում «Ինտերնետ XS» օպցիայի միացումով, կկազմի 9 990 ռուբլի։ Մնացած գնորդների համար MegaFon 4G Turbo մոդելը հասանելի կլինի 11990 ռուբլի գնով։ 4G ցանցի օգտագործման համար «Մեգաֆոնի» և ՄՏՍ–ի բաժանորդները կարող են նաև ընտրել Nokia Lumia 925, սմարթֆոնները, սակայն դրա գինը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան MegaFon 4G Turbo մոդելինը։
Ըստ ընկերության տվյալների` «Մեգաֆոնը» 2013թ.–ի առաջին եռամսյակի ավարտին ՌԴ 29 շրջաններից 81 քաղաքներում 4G ցանցի հասանելիության ծառայություններ է մատուցում։ Ցանցը հասանելի է երկրի բնակչության 26 տոկոսին։ MegaFon 4G Turbo սմարթֆոնը կապված չէ «Մեգաֆոն» ցանցին և համապատասխան SIM- քարտը տեղադրելու դեպքում կաշխատի 4G ցանցերի կապի այլ ռուսական օպերատորների ցանցում։
4G տեխնոլոգիան թույլ է տալիս փոխանցել, տվյալներ փոխանակել ցանցի միջոցով` մինչև 100 ՄԲ/վ արագությամբ։ Ինչպես ցույց է տալիս Yota 4G LTE մոդեմի թեստավորումը, որն անցկացվել է Digit.ru թեստային լաբորատորիայի կողմից, նշված արագությունները վերաբերում են թեորական առավելագույնին, սակայն MegaFon 4G Turbo սմարթֆոնի օգտատերերը կարող են հաշվարկել, որ 4G ցանցի հասանելիության իրական արագությունները կհասնեն 12–18 ՄԲ/վ նշանակմանը։ –0–