ԿԺԴՀ–ն բջջային հեռախոս է մշակել
12.08.2013,
16:19
Հյուսիսային Կորեան հայտարարել է «Արիրան» սենսորային բջջային հեռախոսի մշակման մասին, հայտնում է «Չոսոն իլբո» հարավկորեական թերթը` հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ–ներին։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հյուսիսային Կորեան հայտարարել է «Արիրան» սենսորային բջջային հեռախոսի մշակման մասին, հայտնում է «Չոսոն իլբո» հարավկորեական թերթը` հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ–ներին։
Կորեայի կենտրոնական փոստային գործակալության հաղորդմամբ, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը մայիսի 11–ին ելույթ է ունեցել էլեկտրոնիկայի գործարանում և բարձր է գնահատել հյուսիսկորեացի գիտնականների ձեռքբերումը։
«Արիրան» հեռախոսը գերազանց տեսք ունի, այն թեթև է և զինված է շփման և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաներով»,– ասել է ԿԺԴՀ առաջնորդը։ Նա նաև նշել է ներկառուցված խցիկի հնարավորությունները և սմարթֆոնի պարզագույն ներդիրներից օգտվելու հնարավորությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
2013 թվականի մարտից բջջային ինտերնետը հասանելի է դարձել օտարերկրացիների համար Հյուսիսային Կորեայի տարածքում, իսկ երկրի բնակիչների համար այդ ծառայությունը նախատեսված չէ։ ԿԺՀԴ–ում բջջային կապի եգիպտակորեական պրովայդեր Koryolink ընկերությունը հատուկ հայտարարություն է արել Պխենյանում օտարերկրացիների համար մարտի մեկից 3G–ի գործարկման մասին։ Հունվարին ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները թույլ են տվել օտարերկրացիներին երկիր ներկրել անձնական բջջային հեռախոսները և օգտվել կապի տեղական օպերատորի ծառայություններից։
«Հյուսիսկորեական պետական ԶԼՄ–ների լուսանկարների և տեսանյութերի ուսումնասիրությունից հետո մենք հայտնաբերեցինք, որ Կիմ Չեն Ինը սմարթֆոն է օգտագործում»,– հարավկորեական JoongAng Ilbo թերթին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության աղբյուրը։
-0-