iPhone–ը շուտով «խելացի ինքնապատասխանիչ» կունենա
04.08.2015,
13:15
Apple ընկերությունը թեստավորում է «խելացի» ձայնային փոստը, որը հնարավորություն կտա ներկառուցված i-սարքավորման Siri անձնական օգնականին պատասխանել զանգերին և բացատրել (օգտատերերի թույլտվությամբ)` որտեղ է գտնվում բաժանորդը և ինչու չի կարող պատասխանել զանգերին, հայտնում է vesti.ru–ն` հղում անելով Business Insider–ին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը թեստավորում է «խելացի» ձայնային փոստը, որը հնարավորություն կտա ներկառուցված i-սարքավորման Siri անձնական օգնականին պատասխանել զանգերին և բացատրել (օգտատերերի թույլտվությամբ)` որտեղ է գտնվում բաժանորդը և ինչու չի կարող պատասխանել զանգերին, հայտնում է vesti.ru–ն` հղում անելով Business Insider–ին։
Siri–ն կկարողանա նաև ձայնային հաղորդագրությունները տեքստի վերածել։
Հրատարակության համաձայն` iCloud Voicemail–ը «կգործարկվի 2016 թվականին»։ Բաժանորդի անհասանելիության պարագայում շատերը գերադասում են բանավոր կարճ հաղորդագրություններ թողնել։ Սակայն բաժանորդներն ավելի հաճախ նախապատվություն են տալիս տեքստային հաղորդագրություններին։
Նոր գործառույթի շնորհիվ Siri–ին կձայնագրի ձայնային հաղորդագրությունը, կուղարկի Apple–ի սերվերներին, որտեղ այն կվերափոխվի տեքստային տարբերակի և արդյունքը կերևա iPhone–ի էկրանին։ Նաև հայտնի է, որ iCloud Voicemail–ը թեստավորվում է «Apple–ի բազմաթիվ աշխատողների կողմից»։ Եթե «խելացի» ինքնապատասխանիչը «վստահելի» լինի, «ապա այն կներառվի iOS 10 օպերացիոն համակարգում»։-0-