USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

iPhone-ի և iPad-ի օգտատերերը կարող են լուսանկարներ ուղարկել Skype-ի միջոցով

22.08.2012, 14:14
Skype ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը գործարկել է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված իր բջջային ներդիրների նորամուծությունը՝ դրանց տերերին թույլ տալով ակնթարթորեն լուսանկարներ ուղարկել ընկերներին և հարազատներին, հաղորդում է Skype-ի կորպորատիվ բլոգը:
iPhone-ի և iPad-ի օգտատերերը կարող են լուսանկարներ ուղարկել Skype-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Skype ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը գործարկել է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված իր բջջային ներդիրների նորամուծությունը՝ դրանց տերերին թույլ տալով ակնթարթորեն լուսանկարներ ուղարկել ընկերներին և հարազատներին, հաղորդում է Skype-ի կորպորատիվ բլոգը:

iOS-ի համար նախատեսված Skype 4.1 նոր տարբերակի Photo Sharing գործառույթը («Լուսանկարի ուղարկում») թույլ է տալիս iPad-ով կամ iPhone-ով նկարահանած լուսանկարն անմիջապես Skype-ի միջոցով ուղարկել ընկերներին: Ծառայությունը սահմանափակում չի սահմանել ուղարկվող լուսանկարի չափի առումով, այդ պատճառով, ըստ մշակողների՝ բջջային սարքավորումից Skype-ի միջոցով անմիջապես մի քանի լուսանկարների ուղարկումն առավել հարմար է դարձել, քան էլեկտրոնայի փոստը:

Բացի այդ, Skype-ը նոր տարբերակում փոփոխություններ է մտցրել, որոնք ընդհանուր առմամբ կոչված են բարձրացնել Apple բջջային գաջետներում ծառայությունների աշխատանքի կայունությունը, և գաղտնիության սարքավորումներում չպարզաբանված լրացումներ է մտցրել:

Skype-ի նորացված ներդիրները հասանելի են անվճար iPhone մոդելների համար նախատեսված Apple App Store առցանց խանութներում՝ սկսած 3GS-ից, iPad-ի ցանկացած տարբերակից, ինչպես նաև երրորդ սերնդի iPod touch-ի համար:

Skype ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին: Skype-ի գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 500 միլիոնը, իսկ ծառայության ամսական լսարանը հասնում է 170 մլն օգտատերի: Թեժ պահերին՝ 2011թ.-ի մարտին,  ծառայությունից միաժամանակ օգտվել է մինչև 30 մլն մարդ: -0-