USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

iPhone 5-ը կպատրաստվի մետաղից և ռետինից

28.12.2011, 14:05
Հաջորդ սերնդի Apple iPhone-ը կունենա ալյումինե կորպուս, իսկ սենսորային էկրանով դիմերեսն ապակեպատ կլինի:
iPhone 5-ը կպատրաստվի մետաղից և ռետինից

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաջորդ սերնդի Apple iPhone-ը կունենա ալյումինե կորպուս, իսկ սենսորային էկրանով դիմերեսն ապակեպատ կլինի:

Սարքավորման կողքերը թեք կլինեն, ինչով այն կնմանվի iPad 2-ին: Այս մասին, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է Boy Genius Report հանրաճանաչ հրատարակությունը, հաղորդում է Cnews.ru-ն:

Աղբյուրը ներկայացրել է բջջայինի ևս մի կոնստրուկցիոն առանձնահատկության մասին: Ըստ նրա տվյալների՝ հեռախոսի մետաղե դարձերեսի և դիմերեսի պաշտպանիչ ապակու միջև տեղադրված կլինի ռետինե նյութից կամ պլաստիկից պատրաստված հատված: Այն երկու գործառույթ կունենա՝ իրար կկապի դետալները և կծառայի որպես մեկուսիչ անլար կապի ալէհավաքի համար, որի կոնստրուկցիան, iPhone 4/4S-ի համեմատ, կփոխվի:-0-