Intel–ը հետաձգում է նոր պրոցեսորների թողարկումը
17.10.2013,
11:49
Intel կորպորացիան ստիպված է եղել Broadwell նոր սերնդի պրոցեսորների արտադրությունը տեղափոխել 2013 թվականի չորրորդ եռամսյակից 2014 թվականի առաջին եռամսյակ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Cnews–ը, հայտարարել է Intel–ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը (Brian Krzanich), ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի մայիսի 16–ից։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Intel կորպորացիան ստիպված է եղել Broadwell նոր սերնդի պրոցեսորների արտադրությունը տեղափոխել 2013 թվականի չորրորդ եռամսյակից 2014 թվականի առաջին եռամսյակ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Cnews–ը, հայտարարել է Intel–ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Կրժանիչը (Brian Krzanich), ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի մայիսի 16–ից։
Broadwell–ը Intel երկրորդ սերնդի պրոցեսորների ծածկանունն է։ Broadwell պրոցեսորները կպատրաստվեն 14–նանոմետրանոց նորմով, մինչդեռ առաջին սերնդի Haswell ճարտարապետությամբ պրոցեսորները պատրաստվում են 22–նմ տեխնոլոգիայով։
2007 թվականից սկսած` յուրաքանչյուր երկու տարին մեկ Intel–ը փոքրացնում է տեխնոլոգիական գործընթացը և միկրոպրոցեսորային նոր ճարտարապետություն է ներդնում։ Նման ռազմավարությունը կոչվում է «տիկ–տակ»։ «Տիկը» նշանակում է անցում դեպի տեխնոլոգիական գործընթացի փոքրացման, իսկ «տակ»–ը` անցում դեպի նոր միկրոճարտարապետության։
Broadwell պրոցեսորների թողարկումը «տիկ» է` ճարտարապետությունը պահպանվում է, բայց տրանզիստորների չափը` փոքրանում։ Զուգահեռաբար պրոցեսորներում կավելանա նոր հրահանգների հնարավորություն։
Ինչպես բացատրել է Կրժանիչը, գործարկումը կապված է չիպերում առկա «թերությունների» հետ։ Հենց թերությունները հայտնաբերվել են, ընկերությունը դրանք վերացրել է։ «Այդպես լինում է ժամանակ առ ժամանակ մշակման փուլերում»,– ասել է նա` ավելացնելով, որ Broadwell–ից հետո Skylake կոդային անվանումով պրոցեսորների թողարկումն ընկերությունը կսկսի ճիշտ ժամկետներում։
FBR–ի վերլուծաբան Կրիս Ռոլանդի (Chris Rollan) կարծիքով, արտադրության գործարկման տեղափոխումը մեկ եռամսյակով դժվար թե զգալի ազդեցություն թողնի Intel–ի վաճառքների վրա։ Նա սակայն նախազգուշացրել է, որ ֆոնդային շուկան միշտ զգայուն է եղել նմանատիպ նորությունների նկատմամբ։ -0-