USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Intel-ն ինտերնետ-հեռուստատեսության ծառայություն է մշակում. WSJ

13.03.2012, 17:15
Միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող Intel ընկերությունը ԱՄՆ-ի շուկայի համար ինտերնետ-հեռուստաեսության ծառայություն է մշակում և արդեն գործընկերներ է փնտրում մեդիաընկերությունների շրջանում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով լրատվական աղբյուրներին:
Intel-ն ինտերնետ-հեռուստատեսության ծառայություն է մշակում. WSJ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող Intel ընկերությունը ԱՄՆ-ի շուկայի համար ինտերնետ-հեռուստաեսության ծառայություն է մշակում և արդեն գործընկերներ է փնտրում մեդիաընկերությունների շրջանում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով լրատվական աղբյուրներին:

Intel-ը, դուրս գալով  իր համար սկզբունքորեն նոր շուկա` ծրագրում է ստեղծել մալուխային հեռուստատեսության օպերատորի ինտերնետ-նմանակ, որը թույլ կտա մեդիաընկերություններին ինտերնետի միջոցով հեռուստաալիքների փաթեթներ առաջարկել, նշում են պարբերականի աղբյուրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Intel-ը չի նախատեսում տրամադրել հեռուստաալիքների դիտման համար անհրաժեշտ ինտերնետ-միացման ծառայություններ, պոտեցնիալ հաճախորդը պետք է փրովայդերի հետ առանձին պայմանագիր կնքի:

Նրանց տվյալների համաձայն՝ Intel-ը մտադիր է գործարկել ծառայությունը մինչև տարեվերջ, ինչի մասին էլ տեղեկացրել է պոտենցիալ գործընկերներին: Intel-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Նախորդ տարվա հոկտեմբերին Intel-ը դադարեցրեց «խելացի» հեռուստատեսության համար չիպերի արտադրության գործընթացը, սակայն շարունակում է արտադրել միկրոպրոցեսորներ հեռուստատեսային հավելյալ սարքավորումների համար, նշում է Ռոյթեր գործակալությունը:

Միաժամանակ ընկերության ներսում ձևավորվել է Intel Media ստորաբաժանումը, որը գլխավոր է BBC-ի նախկին թոփ-մենեջեր Էրիկ Հագերսը (Erik Huggers), նրա նպատակն է զարգացնել թվային կոնտենտը Intel-ի մշակումների բազայի վրա հիմնված սարքավորումների համար:

Մի շարք ընկերություններ, այդ թվում նաև Google-ը, Apple-ն ու Microsoft-ն ավելի վաղ հետաքրքրություն էին դրսևորում ծառայությունների գործարկման նպատակով, որոնց շրջանակներում հնարավոր կլիներ օն-լայն հեռուստաալիքների փաթեթ առաջարկել, սակայն նրանք այդպես էլ նոր ապրանքը չհանեցին շուկա, նշում է WSJ-ին: Գոյություն ունեցող օն-լայն տեսածառայությունները, օրինակ՝ Netflix-ը, առաջարկում են տեսակոնտենտի, այդ թվում նաև ֆիլմերի և հանրահայտ հեռուստաշոուների հոսքային դիտման հնարավորություն:-0-